2023-09-24 17:07
Լրատվական գործակալություններ
Զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քույրը կալանավորվեց բռնության կոչերի համար
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվեց բռնության կոչեր հնչեցնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Վիրաբյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։