2023-09-25 10:57
Լրատվական գործակալություններ
Երևանում ոստիկանությունն ավելի քան 140 քաղաքացու է բերման ենթարկել
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Երևանում ավելի քան 140 քաղաքացու է բերման ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ժամը 10։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 142 քաղաքացի»,– տեղեկացրին ոստիկանությունից։
Քաղաքացիները բաժիններ են տարվել «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հատկանիշներով։