2023-10-03 19:47
Լրատվական գործակալություններ
Իրանի մարդասիրական օգնությունը Սյունիք է հասել
Իրանը ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար 60 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստանի Հանրապետություն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։
Ինչպես հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը, բեռն արդեն հասցվել է Կապան։ Այնտեղ բեռը դիմավորել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Իրանի իշխանությունները ԼՂ բռնի տեղահանվածներին սնունդ, հիգիենայի պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլ իրեր են ուղարկել։