Պեկինում բացվել է միջազգային մեդիա-ֆորում

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել է միջազգային ԶԼՄ-ների մեդիա-ֆորումը։

Ինչպես տեղեկացրել է NEWS am-ի թղթակցը Պեկինից, ֆորումի հիմնական թեման է՝ «Քաղաքակրթությունների երկուստեք ուսումնասիրությունը ընդհանուր զարգացման և բարեկեցության համար, համաշխարհային պատմության ձեռքբերումների պաշտպանությունը և օգտագործումը»։

Ֆորումին մասնակցում են Չինաստանի Լրագրողների ասոցիացիայի Խորհրդի անդամ Վու Սին, Չինաստանի Հանրային դիվանագիտության ասոցիացիայի նախագահ Չեն Յումինը, Պեկինի քաղաքապետարանի մեդիա-դեպարտամենտի տնօրեն Սյու Հեթյենը, Պեկինի քաղաքապետարանի մշակութային ժառանգության դեպարտամենտի տնօրեն Չեն Մինթյեն, Լեհաստանի մեդիա-ասոցիացիայի նախագահ Մարեկ Տրաչուկը, Աթենքի Լրագրողների միության երկրորդ փոխնախագահ Գեորգիոս Գավալասը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։

Ֆորումում ընթերցվել են զեկուցումներ լրագրության և տեղեկացվածության ոլորտում համագործակցության թեմայով՝ կապված ընդհանուր համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման հետ։ Ֆորումը տեղի է ունենում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի տասնամյակի նախագծերի շրջանակում։

Պեկինից՝ Պարույր Սինյավսկի