ՄԱԿ․ Գազան խեղդում են, և թվում է, թե աշխարհն այժմ կորցրել է իր մարդկայնությունը
Գազան խեղդում են, և թվում է, թե աշխարհն այժմ կորցրել է իր մարդկայնությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ օգնության ցուցաբերման և աշխատանքների կազմակերպման գործակալության գերագույն հանձնակատար Ֆիլիպ Լազարինին՝ խոսելով Գազայի հատվածի հումանիտար ճգնաժամի մասին, տեղեկացրել է CNN-ը։
Լազարինին ընդգծել է, որ Գազայում արագ սպառվում են ջուրը և էլեկտրաէներգիան, իսկ բնակչությունը բախվում է սննդամթերքի և դեղորայքի սուր անբավարարության խնդրին։ «Գազան խեղդում են, և թվում է, թե աշխարհն այժմ կորցրել է իր մարդկայնությունը։ Եթե նայենք ջրի խնդրին (բոլորս գիտենք, որ ջուրը կյանք է), Գազայում ջուրն սպառվում է, Գազայում կյանքն ավարտվում է»,- ասել է Լազարինին։
Գազայի հարավում ջրի մատակարարումը վերականգնելուն նվիրված մամուլի ասուլիսում լրագրողի հարցին պատասխանելով՝ Լազարինին ասել է, որ գործակալությունն առայժմ չի կարող հաստատել այս տեղեկությունը։ «Որքան հասկանում եմ, եթե ջրի մատակարարումը վերականգնվի, դա առաջին հերթին կվերաբերի Խան Յունիսին կամ Խան Յունիսի կեսին։ Այդպիսով, դա չի վերաբերի Խան Յունիսի հարավին կամ Ռաֆահի մարդկանց։ Բայց սա տեղեկություն է, որը մենք պետք է հաստատենք։ Եվ ներկա պահին մեր գործընկերները տեղերում չեն կարող հաստատել այս տեղեկությունը»։
Նա նկարագրել է աննախադեպ հումանիտար աղետը, հազարավոր մարդիկ ապաստարան են փնտրում գործակալության հաստատություններում, այն դեպքում, երբ ռեսուրսները մինչև վերջ սպառված են։ «Մեր գործակալության օբյեկտներում ապաստարան փնտրող մարդկանց թվաքանակը հարավում պարզապես հսկայական է, և մենք այլևս նրանց օգնելու հնարավորություն չունենք»,- ավելացրել է նա։
Լազարինին նշել է, որ շրջափակումը ծանր բեռ է բնակչության վրա, որի 60 տոկոսը հենվում է միջազգային պարենային օգնության վրա։
Գործակալության տվյալներով՝ իր 14 աշխատակիցներ սպանվել են, շատերը դարձել են տեղահանված անձ կամ տուժել են շարունակվող ճգնաժամից։
Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները՝ կանխելու համար հետագա մարդկայի զոհերը, վերականգնել բեռների՝ վառելիքի, ջրի, ուտելիքի և դեղերի մատակարարումը։
Գերագույն հանձնակատարը ընդգծել է միջազգային հումանիտար իրավունքի պահպանման կարևորությունը՝ նշելով, որ բոլոր պատերազմները պետք է համապատասխանեն դրա սկզբունքներին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.