2023-10-21 15:16
Լրատվական գործակալություններ
Գոման գյուղում հայկական խաչ է տեղադրվել
Վրաստանի Գոման գյուղում հայկական խաչ է տեղադրվել: Խաչի օրհնման և բացման տոնական միջոցառումը ուղեկցվել է մատաղի արարողությամբ և ճաշկերույթով:
Մետաղական կառուցվածքով խաչը 9,5 մետրանոց է։
Նախաձեռնության հեղինակները ծնունդով գոմանցի Լավրենտ, Սպարտակ և Էդիկ Հակոբյան եղբայրներն են, որոնք ներկայումս բնակվում են Ռուսաստանում և Հայաստանում:
Օրհնության կարգը կատարել է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևորականներից Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը:
AlphaNews.am