2023-11-02 19:49
Լրատվական գործակալություններ
Հայաստանն ու Իրանը կվերսկսեն Արաքս գետի մոնիտորինգը
Հայաստանն ու Իրանը կվերսկսեն սահմանային Արաքս գետի ջրերի մոնիտորինգը: Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 2-ին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Համատեղ մոնիտորինգը, ինչպես նշեց Սիմիդյանը, կոչված է պարզելու, թե որտեղ և ինչպես է գետն աղտոտված։
«Մոնիտորինգը շատ է ուշացել, բայց այժմ, նախապատրաստվելուց հետո, մենք՝ մեր իրանցի գործընկերների հետ, կկարողանանք սկսել այն»,- ասել է վարչության պետը։
Նա նշեց, որ հայկական կողմի համար առանցքային նշանակություն ունի միջազգային համագործակցությունը իրանցի գործընկերների հետ։ Նախարարի խոսքով, տարեսկզբից իր 3 արտասահմանյան աշխատանքային այցերից երկուսը եղել են Իրան։
News.am