Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԿԱՍԿԱԾ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՌ ԱՅՆ, ԹԵ ԱՐՑԱԽԸ, ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԲՆԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ, ԻԲՐ, ՄԵՐԸ ՉԷ

Նկատե՞լ եք՝ ինչպե՞ս է վտանգավոր կերպով փոխվել մեր հանրային նույնիսկ կիսատ-պռատ խոսույթի օրակարգը։

Ասենք, օրինակ՝ մենք գրեթե ազգովի քննարկում ենք, թե մեր հայրենիքի այսինչ տարածքն այնինչ քարտեզով ադրբեջանակա՞ն է, թե՞ ոչ, մինչդեռ արհեստածին Ադրբեջանում իշխող բարբարոսական վարչախումբը կասկածի տակ է առնում Հայաստանի ոչ միայն պատմական, այլ նաև արդի գոյությունը և դրա լեգիտիմ իրավունքն ընդհանրապես։

Բազմիցս ասել եմ և շարունակում եմ պնդել՝ Բաքվի բարբարոսսկան վարչախումբն է, որ այս տարածաշրջանում գոյության ոչ մի պատմական կամ արդի լեգիտիմ իրավունք չունի, քանզի այն գաղութատիրական և ցեղասպանական գործիքակազմով դե ֆակտո տիրապետում է մի տարածքի, որը պատմականորեն երբեք չի կոչվել Ադրբեջան, գոյություն չունեն, դիցուք, «ադրբեջանական մզկիթ» կամ «ադրբեջանական միջնադարյան գրականություն» հասկացությունները, նույնիսկ լեզվի պաշտոնական անվանումն է արհեստածին ու թարգմանաբար բառացիորեն նշանակում է «ադրբեջանական լեզու» և այլն։

Ուստի ոչ մի՝ նույնիսկ նվազագույն կասկած չի կարող լինել առ այն, թե Արցախը, Տիգրանաշենը կամ որևէ այլ բնիկ հայկական տարածք, իբր, մերը չէ։

Վարդան Ոսկանյան, ֆեյսբուքյան էջ