Աննա ՄԿՐՏՉՅԱՆ․ ԳՈՆԵ ՀԻՄԱ ՀԱՍԿԱՑԵ՞Լ ԵՔ՝ ՁԵԶ ՈՆՑ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՈՒ ԴԵՆ ՆԵՏԵՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իշխանազավթն ունի կիրառվող ընդամենը մեկ բանաձև՝ մարդկանց օգտագործիր ու դեն նետիր: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

 

«Այս բանաձևը կիրառման որևէ բացառություն կամ սահմանափակում չունի: 2018-ին անձայն ընդհատակ անցած պաշտոնյայից մինչև ակտիվիստ, վաստակավոր և ժողովրդական կոչում ստացած, 2018-ին դագաղների և ծաղկապսակների ֆոնին կոկորդ պատռողից մինչև օլիգարխ, հարմարված և արդեն խոշոր սեփականատեր դարձած» ,-ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը հիշատակեց հասարակության գրեթե բոլոր այն շերտերին, որոնք 2018-ին մասնակից են եղել իշխանափոխությանը, իսկ հիմա բազում խնդիրների են բախվել։ Բոլորին դիմելով, Մկրտչյանն ասաց՝ գոնե հիմա հասկացե՞լ եք ձեզ ոնց օգտագործեց ու դեն նետեց։

«Հիմա հասկացե՞լ եք, այն ամենից, ինչից խոսում էր, դժգոհում էր, էդ ամենը ենթադրում էր ինքն իր համար ունենալ և ձեր վրա օրեցօր ավելացող ֆինանսական բեռը գնում է պարգևավճարներ իրենց բաժանելուն ու այդ ֆոնդն ավելացնելուն։

Վերջերս ընդամենը 4 գերատեսչության պարգևատրումներն եմ հաշվել, որը գերազանցել է 5 մլրդ դրամը» ,-ասաց պատգամավորն ու ընդգծեց, որ այս ամենին վերջ կա և վերջը լինելու է, երբ «սրանից ազատվենք»։

News.am