Ադամովա․ Բաքվում էլ մենք կարտահայտենք մեր աջակցությունը հայ ժողովրդին

Չեխիայի Հանրապետությունը համար նպատակ է ունենալ բարգավաճող, խաղաղ երկու երկրներ: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, Երևանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ասաց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:

«Մենք միանգամայն աջակցում ենք երկրների ինքնիշխանությանը, բայց միաժամանակ լավագույն շրջանակը կլինի աջակցել երկու երկրներին միջազգային մակարդակում, միջազգային համագործակցության շրջանակներում, որը նշանակում է ՄԱԿ-ի կամ այլ մարմինների շրջանակում, որոնք ստեղծված են այդ նպատակով: Եվ ես վստահ եմ, որ շատ կարևոր է շեշտել մեր համագործակցությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության շրջանակներում: Ես վաղը նրանց ևս կայցելեմ: Մենք աջակցում ենք այս համատեղ ջանքերին»,-ասաց նա:

Ադամովան շեշտեց, որ իրենց արժեքները հիմնված են մարդու իրավունքների սկզբունքների վրա, հեռտևաբար, իրենք միշտ փորձում են շեշտել այն, որ կարևոր է հարգել մարդու իրավունքները. «Սա նշանակում է, որ մենք կշարունակենք աջակցել փախստականներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները: Այս այցից հետո ես գնալու եմ Բաքու, մենք կարտահայտենք մեր աջակցություն հայ ժողովրդին, որովհետև պատահական չէ, որ առաջինը ես այստեղ եմ, այնուհետև ճամփորդելու եմ Ադրբեջան»,- ասաց Ադամովան:

NEWS.am-ի հարցին՝ արդյոք լուրջ սանկցիաներ պետք է կիրառվեն Ադրբեջանի դեմ և արդյոք դուք կարող եք Հայաստանին խոստանալ որոշակի գործնական անվտանգության երաշխիքներ, նա պատասխանեց. «Չեխիայի Հանրապետությունը ԵՄ անդամ է, և այլ մարմինների անդամ է, որոնք աջակցում են, ես վստահ եմ, որ սա պետք է լինի համատեղ ջանք միշտ, որովհետև այս դեպքում մենք պետք է համագործակցենք այս մակարդակներում: Սա շատ կարևոր է մեզ համար հետևել ԵՄ անդամ պետությունների, կամ, օրինակ, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համատեղ դիրքորոշմանը:

Շատ կարևոր է ընդգծել, որ մենք ոչ միայն օգտագործում ենք պատժամիջոցը որպես մեր երկրի գործիք կամ մեկ երկրի գործիք, այլև այս հաստատությունների, ինստիտուտների շրջանակներում»: