Զախարովա․ Եռակողմ պայմանավորվածությունները խաղաղության այլընտրանք չունեցող երաշխիքն են

Դուք հստակ ձևակերպեցիք այդ առաջարկը, որն ուղղվել է Երևանի կողմից անմիջապես ադրբեջանական կողմին։ Ինձ թվում է՝ պետք է ադրբեջանական կողմին էլ հարցնել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Երևանի առաջարկը Ադրբեջանի կողմից չհարձակման պակտի ստորագրման մասին, և որքանով է պակտը հավասարազոր խաղաղության պայմանագրին։

«Եթե դուք խոսում եք մեր սկզբունքային դիրքորոշման մասին, ապա մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման երաշխիքը բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերականգնման իրականացումն է, որոնք կնքվել են 2020-2022թթ.։ Դա Բաքվի և Երևանի հաշտեցման այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզն է։ Այն ներառում է այդ թվում նաև խաղաղության պայմանագրի մշակումը»,- ասել է նա։

News.am