«Քաղաքական աղբին չեմ պատասխանում». Ավինյանը՝ «Դոգի» մասին

Խնդրում եմ՝ այդ աղբը մի բերեք այս դաշտ: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, որ «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը (Դոգ) հայտարարել էր իրենց խմբակցությունից 2 հոգու նկատմամբ իշխանության կողմից ճնշումների մասին:

«Դուք խոսում եք մի անձի մասին, որի որևէ հայտարարություն ես չեմ մեկնաբանելու: Առհասարակ, քաղաքական աղբը ձեզ էլ խորհուրդ չեմ տա բերել այս դաշտ»,-ասաց Ավինյանը:

Դիտարկմանը, որ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը ևս հաստատեց, որ երեկ եղել է Քննչական կոմիտեում, արդյոք հերքում է պնդումները, որ «Հանրային ձայնի» երկու անդամների նկատմամբ իրավապահներին միջոցով ճնշումներ են եղել, որպեսզի նրանք այսօր ներկա լինեն ավագանու նիստին, ինչը հնարավորություն կտար քվորում ապահովել, Ավինյանն ասաց. «Այո, ես հերքում եմ: Մենք այդ մեթդոները երբեք չենք կիրառել և չենք պատրաստվում կիրառել:

News.am