Սերգեյ ԼԱՎՐՈՎ. ՌԴ-Ն ԱՓՍՈՍՈՒՄ Է, ՈՐ ՀՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՎԱՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՏԱՑՄԱՆ ԳԻԾ

Ափսոսում ենք, որ ՀՀ ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցված որոշում է կայացրել վարել ՌԴ-ի հետ հարաբերությունների հետևողական վատացման, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու գիծ։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Դա, իհարկե, հարիր չէ դաշնակցային հարաբերություններին։ Գլխավոր մեղադրանքներից մեկն այն է, որ բացի այն արտահայտություններից, որոնք ես մեջբերեցի, երբ հայ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել, ինչպես նրանք ասում են, 2020թ. սեպտեմբերին։ Դրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետև հենց ՌԴ-ն կանգնեցրեց այդ պատերազմը, ընդ որում՝ այն կարող էր կանգնեցնել շատ ավելի շուտ, երբ ադրբեջանցիները դեռ չէին վերցրել Շուշին, բայց երբ Նիկոլ Վավոաևիչ Փաշինյանը, ի պատասխան Վլադիմիր Պուտինի կոչերի, ասաց. «Ոչ, մենք մինչև վերջ կկռվենք», դե խնդրեմ։ Թեև կարելի էր, էլի եմ ասում, կանգ առնել ավելի շուտ, և այնտեղ տարբերակներ կային, որոնք թույլ էին տալիս ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի՝ Շուշին պահպանելով Ղարաբաղի կազմում։ Դե, դա արդեն անցած էտապ է»,- ասել է Լավրովը։

Ափսոսում ենք, որ ՀՀ ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցված որոշում է կայացրել վարել ՌԴ-ի հետ հարաբերությունների հետևողական վատացման, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու գիծ։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։

«Դա, իհարկե, հարիր չէ դաշնակցային հարաբերություններին։ Գլխավոր մեղադրանքներից մեկն այն է, որ բացի այն արտահայտություններից, որոնք ես մեջբերեցի, երբ հայ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել, ինչպես նրանք ասում են, 2020թ. սեպտեմբերին։ Դրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետև հենց ՌԴ-ն կանգնեցրեց այդ պատերազմը, ընդ որում՝ այն կարող էր կանգնեցնել շատ ավելի շուտ, երբ ադրբեջանցիները դեռ չէին վերցրել Շուշին, բայց երբ Նիկոլ Վավոաևիչ Փաշինյանը, ի պատասխան Վլադիմիր Պուտինի կոչերի, ասաց. «Ոչ, մենք մինչև վերջ կկռվենք», դե խնդրեմ։ Թեև կարելի էր, էլի եմ ասում, կանգ առնել ավելի շուտ, և այնտեղ տարբերակներ կային, որոնք թույլ էին տալիս ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի՝ Շուշին պահպանելով Ղարաբաղի կազմում։ Դե, դա արդեն անցած էտապ է»,- ասել է Լավրովը։

ՌԴ-ն հուսով է ՀՀ-ից պատասխան ստանալ համատեղ կառույցներին մասնակցության մասին

Ռուսաստանը հուսով է Հայաստանից պատասխան ստանալ համատեղ ինտեգրացիոն կառույցներին մասնակցության պարտավորությունների կատարման մասին, ներառյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերությանը (ՀԱՊԿ), ասել է Սերգեյ Լավրովը։

«Մենք շատ կցանկանայինք, որպեսզի մեր հայ գործընկերները կողմնորոշվեին, թե ինչպես են ցանկանում այսուհետ ապրել և ինչպես են ցանկանում փոխադարձ հիմքով կատարել այն պայմանավորվածությունները, որոնք կապում են մեզ ամենատարբեր ինտեգրացիոն կառույցներում (ներառյալ ՀԱՊԿ-ն)»,- ասել է նա։

Հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ն Երևանին փորձանքի մեջ է թողել, չեն համապատասխանում իրականությանը

Հայտարարություններն այն մասին, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Երևանին փորձանքի մեջ է թողել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում, չեն համապատասխանում իրականությանը, ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

«Գլխավոր մեղադրանքներից մեկն այն է, բացի այն արտահայտություններից, որոնք ես մեջբերեցի, երբ հայ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել 2020թ. սեպտեմբերին։ Դրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետև հենց ՌԴ-ն կանգնեցրեց այդ պատերազմը,- ասել է նա։- Հայտարարությունն այն մասին, թե ՀԱՊԿ-ն Հայաստանին թողեց փորձանքի մեջ, նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Երբ ՀԱՊԿ-ն, ի պատասխան Երևանի խնդրանքի, փորձագետների իր առաքելությունն ուղարկեց՝ տեղում ուսումնասիրելու համար, նա վերադարձավ և առաջարկեց հայկական տարածքում Ադրբեջանի սահմանին դիտորդների խաղաղապահ առաքելություն տեղակայել»։

ՀՀ-ի իշխանությունները քննարկո՞ւմ են ռուս սահմանապահների ներկայությունը «Զվարթնոց» օդանավակայանում

Սերգեյ Լավրովը հայտնել է, որ չի կարող հաստատել տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

«Չեմ կարող հաստատել այդ տեղեկությունները, թեև դա լիովին ներգրվում է այն դիրքորոշոմների տրամաբանությունում, որոնք այժմ արտահայտում է Հայաստանի ղեկավարությունը»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանը նկատի կունենա ՀՀ ղեկավարության հայտարարությունները՝ սեփական քայլերը պլանավորելիս

Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և նկատի կունենա դրանք՝ պլանավորելով սեփական գործնական քայլերը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա հայտնել է Երևանի և Բաքվի միջեվ կարգավորման անայլընտրանքայնության մասին՝ որպես Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունների հիմք։

Նրա խոսքով՝ Երևանում վերջին ամիսներին հնչում են Մոսկվայի հասցեին ինվեկտիվներ Հայաստանի համար անհաջող Ղարաբաղյան հակամարտության սրման ադրյունքների պատճառով։

«Այն հայտարարությունները, որոնք հնչում են ամեն օր հայ ղեկավարության կողմից, ստիպում են մտածել, թե ինչ է տեղի ունենում իրականում... և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- ասել է Լավրովը։

Նա նաև մեկնաբանել է Բաքվի և Երևանի շփումները, որոնք կազմակերպվում են որպես այլընտրանքներ՝ «արևմտյան տարբեր գործիչների հովանու ներքո»։

«Ես հետաքրքրվել եմ իմ ադրբեջանցի գործընկերոջ տպավորությունների մասին։ Նրա պատասխաններն ավելի լավ է մեջս պահեմ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովի խոսքով՝ Բաքվում «հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ լուծել բոլոր հարցերը ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունների շարքին համապատասխան։

«(Կարգավորման) առաջընթացը, ըստ իս, կախված կլինի այն բանից, թե որքան ազնիվ կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել և «այն բանում, ինչը վերաբերում է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, և սահմանազատման... և, հետևաբար, խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում»։

Լավրովն ասել է, որ Ռուսաստանն օգնության համար նշանակել է հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, որն արդեն այցելել է Բաքու և նախատեսում է այցելել Երևան։

«Մեր գործընկերները Երևանում նրան չեն հաստատել»,- ավելացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

News.am-ի նյութերով