Պատրուշև․ ՆԱՏՕ-ի զորավարժություններում մշակվում է Ռուսաստանի հետ զինված բախման սցենար

ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում մշակվում է Ռուսաստանի հետ զինված դիմակայության սցենար, դաշինքը պատրաստվում է նոր պատերազմների, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«75 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն, ձևանալով որպես խաղաղության ու ժողովրդավարության երաշխավոր, աշխարհում 100 պատերազմ ու զինված հակամարտություն է սանձազերծել և պատրաստվում է հերթականին։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի հավաքական ուժերի կողմից անցկացվող «Steadfast defender 2024» զորավարժությունների ընթացքում մշակվում է Ռուսաստանի հետ զինված բախման սցենարը, ինչն, անխոս, կմեծացնի լարվածությունն ու կապակայունացնի իրավիճակն աշխարհում»,- ասել է Պատրուշևը։

Aysor.am