Երևանում մեկնարկել է «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովը

Մարտի 13-ին Երևանում մեկնարկել է «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովը։

Միջոցառումը, որը կազմակերպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը, ուղղված է ներդրումային հնարավորությունների ուսումնասիրմանը, երկկողմ առևտրի խթանմանը և ռազմավարական գործընկերության հաստատմանը կարևոր հատվածներում, ներառյալ բարձր տեխնոլոգիաների ոլոտը, տնտեսությունը, տիեզերական տեխնոլոգիաները և տուրիզմը։

Մասնակիցները հնարավորություն են ստացել մասնակցել համագործակցության հարցերի քննարկմանը էներգիայի վերականգնվող աղբյուրների, առևտրային մեխանիզմների, մշակութային և զբոսաշրջային փոխանակման ոլորտներում, ինչպես նաև քննարկել ցանցային հնարավորությունները։

Համաժողովի աշխատանքին մասնակցել են Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Սահա Սինհան, քաղաքական գործիչներ, գործարարներ։

News.am