ԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԻՐԱՆԸ ՆԵՐՔԱՇՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ. ՓՈՐՁԱԳԵՏԸ` ԻՍՐԱՅԵԼԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրանից կամիկաձե դրոններով Իսրայելի տարածքի վրա հարձակումն ավելի շատ ցուցադրական բնույթ էր կրում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը։

«Իրանը շահագրգռված չէ պատերազմի մեջ ներքաշվել, բայց այս պատասխանը պետք է լիներ, քանի որ Իրան–Իսրայել հակամարտությունը նոր փուլ թևակոխեց, երբ Իսրայելը Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը հարված հասցրեց։ Տվյալ դեպքում պատասխանը եղավ այն, որ սեփական տարածքից սկսեց հարվածներ հասցնել։ Կարծում եմ, որ Իրանի առաջնային նպատակը իսրայելական ռազմական օբյեկտներին կամ առհասարակ Իսրայելին հարվածելը չի եղել. դա ցուցադրական բնույթ էր կրում։ Դա նաև կարողությունների փորձարկում էր, ինչպես նաև սեփական ԱԹՍ–ների, հրթիռների»,– նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով` Իրանն արդեն կարող է հասկանալ, թե տարածաշրջանային երկրները և միջազգային խաղացողները, այս դեպքում ԱՄՆ–ն, ինչպես կարձագանքեն նման իրավիճակում, ինչ գործողությունների կգնան։ Վարդանյանն Իրանի այս գործողությունը որակեց ավելի շատ որպես քաղաքական իրադարձություն, քան ռազմական բախում։ Ըստ նրա` սա են փաստում նաև Իրանի հետագա հայտարարությունները, երբ հրթիռներն արձակելուց հետո ասացին` դրանով էլ սահմանափակվում են։

«Այժմ ամեն ինչ կախված է Իսրայելից` արդյոք կտանի հարցը սրացման, թե ոչ, իսկ Իրանի կողմից նման ցանկություն չկա»,– նշեց իրանագետը։

Հարցին` ինչպես կազդի պատերազմում Իրանի ներքաշվելը Հայաստանի վրա, նա շեշտեց` մեր երկրին դա որևէ կերպ չի ձեռնտու չի լինի ինչպես տնտեսական, այնպես էլ ՀՀ–ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի առումով։ Ըստ Վարդանյանի` Իրանը պատերազմում ներքաշվելու դեպքում Ադրբեջանը կարող է «ձեռքերին ավելի շատ ազատություն տալ» ու ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 14-ի գիշերն Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում է Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։

Իրանից հայտարարել են, որ Իսրայելի վրա Թեհրանի հարձակումը պատասխանն է Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիայի և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։

Իսրայելը հայտարարել է, որ խոցել են գրեթե բոլոր դրոններն ու հրթիռները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գրոհը հետ մղելուն մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ռազմաօդային ուժերը: Իսրայելի բանակը հայտարարել է, որ կառավարությունը որոշում կկայացնի` պատասխան հարձակում անի՞, թե՞ ոչ:

Հիշեցնենք` ապրիլի14–ի գիշերը Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում է Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։

Իրանից հայտարարել են, որ Իսրայելի վրա Թեհրանի հարձակումը պատասխանն է Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիային և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։

Իսրայելը հայտարարել է, որ խոցել են գրեթե բոլոր դրոններն ու հրթիռները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գրոհը հետ մղելուն մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ռազմաօդային ուժերը: Իսրայելի բանակը հայտարարել է, որ կառավարությունը որոշում կկայացնի` պատասխան հարձակում անի՞, թե՞ ոչ:

Sputnik Արմենիա