Թբիլիսիում հայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել

Թբիլիսիում հայերը Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել, հայտնում է «Aliq media»-ն։

Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքվածներին խոսքով դիմել են «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանն ու կազմակերպության անդամները, Վիրահայոց թեմի քահանա Տեր Կիրակոս Սիմոնյանը, հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը և այլք։

Կայքը նաև նշում է, որ «Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ցուցահանդես է կազմակերպել, որտեղ ցուցադրված են ինչպես 1915 թվականի ցեղասպանական ոճրագործություններից, այնպես էլ 2020-ից ի վեր Արցախի տարածքում տեղի ունեցած վայրագություններից դրվագներ։

Armenia Today