Երասխի խաչմերուկում ստուգում են բոլոր մեքենաները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում ուժեղացվել է դեպի Երևան երթևեկող ավտոմեքենաների ստուգումը։

 

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Արարատի մարզում` Երասխի խաչմերուկում, իրավապահները ստուգում են բոլոր մեքենաները։

Նրանք վարորդներին խնդրում են բացել բեռնախցիկները և ստուգում են փաստաթղթերը։

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ուժեղացված ծառայություն է իրականացվում Արարատի և Վայոց Ձորի մարզերում: Ստուգում են ոչ միայն դեպի Երևան ուղևորվող մեքենաները, այլև հակառակ ուղղությամբ՝ դեպի Սյունիք։