Լեհաստանի նախագահ․ Մարտական գործողություններն Ուկրաինայում ազդում են նաև Հարավային Կովկասի վրա
Մենք քննարկել ենք անվտանգության հարցերը, անկայուն իրավիճակը մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն Ուկրաինայի դեմ, ինչը հանգեցնում է փախստականների հոսքի Լեհաստան և եվրոպական այլ երկրներ։ Այս մասին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ճեպազրույցում նոյեմբերի 26-ին ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Նրա գնահատմամբ՝ ռազմական գործողություններն Ուկրաինայում ազդեցություն են ունենում նաև Հարավային Կովկասի վրա։ Նա ավելացրել է, որ Ռուսաստանը ցանկանում է իրականացնել իր գերիշխող գործողությունները նաև այս տարածաշրջանում։
Դուդան հավաստիացրել է, որ Լեհաստանը ցանկանում է, որպեսզի բոլոր հակամարտություններն ավատվեն խաղաղությամբ։ «Ես հարցրի Հայաստանի նախագահին՝ ցանկանո՞ւմ է արդյոք Հայաստանը տեսնել Լեհաստանի ավելի լայն ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ես խոսել եմ նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ COP29-ի շրջանակում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, որպեսզի նրանք Կովկասում ունենան իրենց ինքնիշխան պետությունը հստակ գծված սահմաններով»,- ասել է Լեհաստանի նախագահը։
Նա ընդգծել է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում շատ կարևոր է նաև եվրոպական տարածաշրջանի համար։ «Մենք պատրաստ ենք աջակցությունն ցուցաբերել այս հարցում»,- նշել է Դուդան։
News.am