2025-02-25 09:46
Լրատվական գործակալություններ
ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ի՞նչ ցուցանիշներ է գրանցել Հայաստանը
2024 թվականին ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,3%-ով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ աճ է նկատվել Միության բոլոր երկրներում։ Ամենաբարձր ցուցանիշը Ղազախստանում է (13,1%) և Ղրղզստանում (13%)։
Երրորդ հորիզոնականում Հայաստանն է՝ շինարարական աշխատանքների ծավալի իր 8% ցուցանիշով,այնուհետև՝ Բելառուսը՝ 7,7%։
Ռուսաստանում շինարարական աշխատանքների ծավալի աճը կազմել է 2,1%:
News.am