Ռուսաստանն անցել է սահմանը. Քիթ Քելոգն արձագանքել է Սումիի վրա ՌԴ հարվածին

Ռուսաստանյան զորքերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Սումիին, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան: Այս հարձակումը «անցնում է պարկեշտության բոլոր սահմանները»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։

«Ծաղկազարդի տոնին ռուսաստանյան զորքերի այսօրվա հարձակումը Սումիի քաղաքացիական օբյեկտների վրա անցնում է պարկեշտության բոլոր սահմանները։ Տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանվել և վիրավորվել»,- գրել է գեներալը։

Նա հավելել է, որ որպես նախկին զորահրամանատար՝ հասկանում է, թե ինչ է թիրախային հարվածը՝ նշելով, որ դա սխալ է։

«Ահա թե ինչու նախագահ Թրամփն այդքան ջանասիրաբար աշխատում է այս պատերազմը դադարեցնելու համար», - եզրափակել է Քելոգը։

Հիշեցնենք, որ այսօր՝ Ծաղկազարդի օրը՝ ապրիլի 13-ին, Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Սումիի վրա։ Հարվածի տակ է հայտնվել քաղաքի կենտրոնը, որտեղ հարվածի պահին բազմաթիվ մարդիկ են եղել փողոցներում, ավտոմեքենաներում և հասարակական տրանսպորտում։

Ժամը 15:35-ի դրությամբ, տուժածների թիվն արդեն 99 մարդ է, որոնցից 11-ը՝ երեխաներ։ Բացի այդ, զոհերի թիվը հասել է 32-ի։

News.am