Հայաստանը Սիրիային 49 մլն դրամի մարդասիրական օգնություն կտրամադրի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշեց Սիրիայում Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ ՆԳՆ-ին հատկացնել 49 մլն դրամ: Այն ուղղված է Սիրիայի բնակչության առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար:

Այս որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում կառաջանա 49,013.0 հազար դրամի ծախս։

News.am