Ղրղզստանի հատուկ ծառայությունները բռնել են «Ռուսական տան» աշխատակցին

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն ձերբակալել է Օշ քաղաքի «Ռուսական տան» աշխատակցուհի Նատալյա Սեկերինային, հայտնել է «Азаттык» ռադիոն («Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայությունը)։

Ապրիլի 19-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել Սեկերինայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը՝ մինչև հունիսի 17-ը։

Դատարանի հաղորդագրությունում, որը մեջբերում է «Азаттык» ռադիոն, նշվել է, որ Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը մեղադրանք է առաջադրել Սեկերինային՝ այլ երկրներում զինված հակամարտություններին մասնակցելու համար վարձկաններ հավաքագրելու հոդվածով։ Ինչպես ենթադրում է «Настоящее время»-ն, խոսքը ռուսական բանակ վարձկանների հավաքագրման մասին է:

Ընդհանուր առմամբ, հավաքագրման գործով կալանավորվել է չորս մարդ, այդ թվում՝ Օշի քաղաքապետարանի մամուլի ծառայության աշխատակից Սերգեյ Լապուշկինը։ Գործով մյուս երկու մեղադրյալների ինքնությունը հայտնի չէ։

Ինչպես նշել է «Аззатык» ռադիոն, երեք մարդ նախկինում Ղրղզստանում դատապարտվել է ռուս-ուկրաինական պատերազմին Ռուսաստանի կողմից մասնակցելու համար։ Նրանցից մեկը՝ Ասկար Կուբանիչբեկ ուուլուն, Ղրղզստանում ստացել է յոթ տարվա ազատազրկում, սակայն փախել է Ռուսաստան, որտեղ նոր պայմանագիր է կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ Անհասկանալի է, թե արդյոք դա կապված է հավաքագրման դեպքի հետ:

News.am