Իրանի ԱԳՆ-ն մտահոգված է Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի սրմամբ

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի լարման կապակցությամբ և երկու երկրներին զսպվածության կոչ է արել, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն:

«Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, լուրջ մտահոգություն հայտնելով Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի սրման կապակցությամբ, երկու կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Բաղաին նաև հույս է հայտնել, որ Հնդկաստանը և Պակիստանը լարվածութայան նվազեցմանն ուղղված քայլ կանեն, կկանխեն իրավիճակի հետագա սրացումը և կկանխեն երրորդ երկրների, «հատկապես իսրայելական ռեժիմի կողմից» իրավիճակի չարաշահումը։

Sputnik Արմենիա