ԱԴԾ-ն կոչ է անում դաշնակիցներին զերծ մնալ «Բրիտանական խորհուրդի» գործունեությանը մասնակցելուց
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է երկրի չորս մարզերի առաջատար բուհերում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների բացահայտման մասին, որոնք համագործակցել են բրիտանական կառույցների հետ՝ ի վնաս ազգային անվտանգության։
ԱԴԾ նյութերի հիման վրա գլխավոր դատախազությունը «Բրիտանական խորհուրդ» կազմակերպության գործունեությունը ճանաչել է որպես անցանկալի ՌԴ տարածքում։ ԱԴԾ-ի տվյալներով՝ այդ կառույցն օգտագործվում է բրիտանական հատուկ ծառայությունների կողմից՝ այլ պետությունների ինքնիշխանությունը խաթարելուն ուղղված գաղտնի նախագծեր իրականացնելու համար։
Նշվում է, որ «Բրիտանական խորհուրդը» գործողությունների է մասնակցել մարդասիրական գործունեության քողի ներքո, մասնավորապես՝ քաղաքական առաջնորդների առաջխաղացում և ավանդական մշակութային սկզբունքներին չհամապատասխանող արժեքների տարածում։
ԱԴԾ-ն նաև հայտնել է ՌԴ–ում նախկինում անցանկալի ճանաչված բրիտանական Oxford Russia Fund հիմնադրամի վնասակար գործունեության բացահայտման մասին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Վոլգոգրադի, Նովոսիբիրսկի, Չելյաբինսկի և Տոմսկի մարզերում բուհերի դասախոսները ուսումնական հաստատություններում տարածել են նյութեր, որոնք ՌԴ–ում ծայրահեղական ճանաչված և արգելված գաղափարներ են քարոզել։
Ստուգումների արդյունքում ՌԴ 15 քաղաքացիներին տրվել են պաշտոնական նախազգուշացումներ այն գործողությունների անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են որակվել ՌԴ ՔՕ 275.1 և 284.1 հոդվածներով՝ կապված օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության հետ, որոնց գործունեությունը ճանաչվել է որպես անցանկալի։
Բացի այդ, համալսարաններից մեկին դիմում է ուղարկվել՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար, իսկ դասախոսը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.33 հոդվածի համաձայն։
Հաշվի առնելով նախատեսված վարչական և քրեական պատասխանատվությունը՝ ԱԴԾ-ն կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անցանկալի ճանաչված կազմակերպությունների գործունեությանը մասնակցելուց։
Sputnik Արմենիա