2025-06-14 14:17
Լրատվական գործակալություններ
Նախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան
Իսրայելում հայերի շրջանում բարեբախտաբար տուժածներ չկան։ Այս մասին NEWS.am–ին ասաց Տեր Էմանուլ վարդապետ Աթաջանյանը։
«Այստեղ ահազանգը հնչել է գիշերը ժամը 3–ին, որից հետո մարդիկ մտան ապաստարաններ կամ նկուղներով պետք է մնան, մինչև վտանգն անցնի։ Մի քանի հարված է եղել, բայց հիմնական մասն ուղղված էր Իսրայելի կենտրոնական մասը՝ Թել Ավիվի մոտակայքում։ Երուսաղեմում հարվածներ եղան, բայց քիչ էին։ Հայեր կան Իսրայելի տարբեր քաղաքներում, բարեբախտաբար, նրանց շրջանում տուժածներ չկան։ Ըստ լուրերի՝ երկու հրեա է մահացել»,– ասաց Տեր Էմանուելը։
Նշենք, որ երեկ գիշերվանից Իրանը պատասխան հարված է հասցրել Իսրայելին։