Մակրոնը սխալվել է. Թրամփը՝ G7 գագաթնաժողովից հապճեպ հեռանալու պատճառների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ G7 գագաթնաժողովից շուտ է հեռացել ոչ թե Իրանի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ աշխատելու, այլ «ավելի լուրջ» բանի պատճառով։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սխալմամբ հայտարարել է, որ ես Կանադայում G7 գագաթնաժողովից հեռացել եմ Վաշինգտոն վերադառնալու և Իսրայելի ու Իրանի միջև «հրադադարի» շուրջ աշխատելու համար։ Դա ճիշտ չէ։ Նա պատկերացում չունի, թե ինչու եմ ես հիմա մեկնում Վաշինգտոն, բայց դա, իհարկե, որևէ կապ չունի հրադադարի հետ։ Դա շատ ավելի լուրջ է։ Միտումնավոր, թե ոչ, Էմանուելը միշտ ամեն ինչ սխալ է հասկանում», – ասել է նա։

Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ Թրամփը մեկնում է Մերձավոր Արևելքում հրադադարի համար։ Նշենք, որ Թրամփը վաղաժամ լքել է G7 գագաթնաժողովն ու վերադարձել Վաշինգտոն։

Sputnik Արմենիա