ՀՀԿ․ ԿԱՄԱԿԱՏԱՐ ՌԵԺԻՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԹԵՎԱԿՈԽԵԼ Է ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել․
«Խստորեն դասապարտում ենք Հայաստանում իշխանությունը բռնազավթած, դրածո ռեժիմի կողմից ազգային գործիչ, բարերար և հայ ժողովրդի ականավոր զավակ Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումների զարհուրելի և ապօրինի դրսևորումները, և մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում իրեն ևԿարապետյանների ողջ ընտանիքին։
Ազգայինի դեմ ներկայիս ռեժիմի գարշելի արշավը չէր կարող շրջանցել նաև համահայկական արժեքներին հավատարիմ և ազգային կապիտալի բացառիկ ներկայացուցիչ, համահայկական գործիչ Սամվել Կարապետյանին, ով իր կենսագրությամբ և գործունեությամբ մշտապես ապացուցել է իր անվարան հավատարմությունը հայոց ազգային և հոգևոր արժեքներին։
Ի մի բերելով վերջին զարգացումները, փաստում ենք, որ կամակատար ռեժիմի կողմից Հայաստանի Հանրապետության փաստացի վերացումը թևակոխել է ավարտական փուլ, ինչի դեմն առնելու համար պահանջվում են միասնական և վճռական ջանքեր»։