Իգնատյան․ Փաշինյանը ջանում է ինչ-որ իրավական տրամաբանություն հաղորդել ապօրինություններին

«Չեմ պատկերացնում, թե ով կհավատա վարչապետի «հիմնավորումներին» բացի իր մի քանի նվիրյալ թիմակիցներից։ Պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը ջանում է ինչ-որ իրավական տրամաբանություն հաղորդել արդեն արված (օրինակ Եկեղեցին պաշտպանած Սամվել Կարապետյանի կաքանավորումը) ու ծրագրվելիք ապօրինություններին»։

Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀԱԵ Հոգևոր խորհուրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական հերթական գրառումը, որով նա ըստ էության փորձում է հիմնավորել, որ իր ուժայինները ցանկացած ժամանակ իրավունք ունեն գործողություն կատարել Մայր Աթոռի տարածքում:

«Ուրիշ որևէ շարժառիթ նա չունի։ Պարզ է նաև, որ վատ կարված շղարշը չի ազատելու նրան պատասխանատվությունից և չի օգնելու խոսափել Հայ Առաքելական Եկեղեցու թշնամին լինելու կուչումից»,–ասաց նա։