Հովիկ Մուսայելյան․ ՏՏ ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը կադրերի պակասն է

ՏՏ ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը կադրերի պակասն է: Մայիսի 14-ին «Քաղաքական լիգա» նախաձեռնության կողմից կազմակերպված «Խոչընդոտներ և հնարավորություններ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար» թեմայով քննարկմանն այս մաիսն հայտարարեց Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, տեղեկացնում է NEWS.am:

Նրա խոսքով, մյուս կարևոր խնդիրներն են մտավոր սեփականության պաշտպանությունը, օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև հարկային ոլորտում խնդիրները: Մուսայելյանը հավելեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կադրերի լուրջ արտահոսք է եղել, այդ թվում նրանց, ովքեր գիտեին, թե ինչպես է պետք օգտագործել Հայաստանում ներուժը:

«Դժվար է պատկերացնել, սակայն Հայաստանը ժամանակին առաջատար է եղել միկրոէլեկտրոնիկայի բնագավառում, ստեղծվել են միկրոչիպեր՝ մոտ 20 հազար աշխատակիցներ ունենալով, մինչդեռ այսօր նման արտադրանքը արտադրվում է միայն 4-5 երկրներում:

Ակնհայտ է, որ այդ խնդիրը կապված է արտադրված ապրանքի իրացման հետ, որն այդ ժամանակ չկար», - նշեց նա:

Մուսայելյանը շեշտեց, որ լուծումներից մեկը կարող է լինել անդրազգային ընկերությունների ներգրավումը, որոնք ներդրումներ են կատարում կրթության և կադրերի պատրաստման մեջ: «Սխալ կարծիք կա, որ անդրազգային ընկերությունները գալիս են և տանում են մեր կադրերին:

Օրինակ կարող է ծառայել «Սինոփսիս Արմենիա»-ն, որտեղ աշխատում է ավելի քան 1000 աշխատակից: Չպետք է ինքնանպատակ լինի, որ այս կամ այն տեխնոլոգիական արտադրանքն ունենա «արտադրված է Հայաստանում» պիտակը, ավելի կարևոր է, որ տեխնոլոգիաներն ու աշխատատեղերը գան երկիր: Իսկ ՏՏ ոլորտի ամեն աշխատակից ստեղծում է 6 նոր աշխատատեղ: Մեր իշխանությունները և պաշտոնյաները պետք է հասկանան դա», - ասաց նա:

Մուսաելյանը նշեց, որ չնայած նրան, որ բարձր տեխնոլագիանեռրի ոլորտը շատ զարգացած է, սակայան կառավարությունը պետք է ավելի մանրամասն առանձնացնի, թե որ ճյուղերն են կարևոր և որ ոլորտին է հարկավոր արտոնություններ տալ:

ՏՏ ոլորտում աշխատում է շուրջ 20 հազար մարդ, որոնք ՀՆԱ-ի 4.5 տոկոսն են ապահովում: Ոլորտի աճը կազմում է 20-25 տոկոս, իսկ շրջանառությունը տարեկան մոտ 850 մլն դրամ է: Սակայն հասարակությունը և պետությունը պետք է առարկայական աշխատեն, որպեսզի հասկանան, թե ինչ արդյունքների կհանգեցնեն այս կամ այն բարեփոխումները և արտոնությունները», - ընդգծեց նա:

Նա նշեց, որ մենք առավելություն ունենք ոլորտի զարգացման տեսակետից հարևանների համեմատ, բայց հարկավոր է բարձրացնել նշաձողը, և ՏՏ-հանրույթը պատրաստ է օգնել պետությանն այդ գաղափարն իրականացնելիս։ «Այն, որ այսօր կառավարությունը կարևոր նշանակություն է տալիս բարձր տեխնոլոգիաներին, այդ թվում ՌԱՀ ոլորտում ներդրման տեսակետից, վկայում է լուրջ մտադրությունների մասին։ Մենք պատրաստ ենք աջակցել կառավարությանը, այդ թվում՝ հասնել այն բանին, որպեսզի կարողանանք բանակում ներգրավել լավագույն մասնագետներին»,- ամփոփել է Հովիկ Մուսայելյանը։

Основная тема:
Теги: