2020-10-21 19:56
Լրատվական գործակալություններ
Շառլ Միշելն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը: Այս մասին նա հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
«Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը կրկնել եմ մեր խորը մտահոգությունը ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ, որոնք հումանիտար մեծ կորուստների են հանգեցրել:
Կողմերը պետք է հարգեն հրադադարը և վերադառնան բանակցային սեղան՝ առանց նախապայմանների: Արտաքին ներազդեցություններն անընդունելի են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Միշելը: