Թուրքիայի ԶՈՒ-ն մարտական կրակոցներով լայնածավալ զորավարժություններ է սկսել

Թուրքիայի Զինված ուժերը Անկարայի շրջանում մարտական կրակոցներով լայնածավալ զորավարժություններ է սկսել, փոխանցում է «Անադոլուն»։

Ateş Serbest-2020 կոչվող զորավարժություններին ներգրավված է հայրենական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ՀՕՊ САУ Fırtına («Փոթորիկ») և Korkut համակարգեր, Kargu կամիկաձե դրոններ։

Ավելի քան հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների շրջանակում օգտագործվում են նաև միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռային համալիրներ և թուրքական արտադրության գրոհային հրացաններ։

Ateş Serbest-2020 զորավարժությունների շրջանակում առաջին անգամ գործարկվել են 37 տարբեր մարտական մշակումներ, տեղեկացնում է 7or.am-ը։