2020-11-02 14:52
Լրատվական գործակալություններ
Իրանում ավիացիայի ու անօդաչուների ներգրավմամբ զորավարժություններ են մեկնարկել
Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Սպահան նահանգում այսօր ՌՕՈւ զորավարժություններ են մեկնարկել։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով IRIB ընկերությանը։
Զորավարժություններին մասնակցում են Թեհրանի, Համադանի, Սպահանի, Շիրազի, Բուշերի, Բանդար Աբբասի, Դիզֆուլի և Թավրիզի ռազմաբազաների ստորաբաժանումները: Նախատեսվում է մշակել զորամասերի գործողությունները` հակառակորդի ներխուժման դեպքում երկիրը պաշտպանվելու համար:
Զորավարժություններին ներգրավված են Սու-24, Միգ-29, F-4, F-5, F-7, F-14, ինչպես նաև Boeing-707 և Boeing-747 ինքնաթիռներ։ Բացի այդ, կօգտագործվեն ռադիոլոկացիոն համակարգեր և հրթիռներով ու ռումբերով հագեցած տարբեր ԱԹՍ–ներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։