«ԿՈՐՍՎԱԾ 30-ԱՄՅԱԿԻՆ» ԸՆԴԱՌԱՋ
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր անվարժ փորձերը՝ արժեզրկելու նախորդ աշխատակազմերից ստացած սոցիալ-տնտեսական ժառանգությունը, միաժամանակ ընթացիկ վիճակագրական հոսքից ճանկելով այս կամ այն իրեն դուր եկած, բայց առանձնապես ոչինչ չասող մի ինչ-որ ցուցանիշ և դրա հիման վրա վեհապանծ եզրահանգումներ անելով։ Մինչդեռ վերջին 20 տարին Հայաստանի համար կորսված համարելը մեծ հարց է, որի պատասխանը մենք կփորձենք տալ։ Դրա համար մենք կհամեմատենք 2017 թվականի վիճակագրական ցուցանիշները 1997-ի հետ՝ «միջանկյալ կանգառ» կատարելով 2006 թվականին…