Զարուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

հոդվածներ 99

Հրապարակախոս, «ԳԱ»-ի մեկնաբան սոցիալական հարցերով։

Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում են սոցիալական, տարածաշրջանային, ճարտարապետական-քաղաքաշինական, սոցիոլոգիական, հոգևոր թեմատիկան։

«ԱիՖ-Երևան» և «Մոստ» գիտահանրամատչելի հավելվածի մշտական հեղինակ է։

Բոլոր հոդվածները

  • 2020-07-24 08:59
    мнение

    ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՒՆՏԱՆ՝ ԸՆԴԴԵՄ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ

    «Թավշե իշխանությունների» նախաձեռնությամբ բավականին ախտանշանակ և ծայրաստիճան տագնապալի գործընթացներ են տեղի ունենում հայրենի կրթության ոլորտում, մասնավորապես՝ դպրոցական կրթական բովանդակության պարագայում, որից, կարծես թե, բավական ընտրողաբար դուրս է բերվում հենց այն, ինչը նպաստում է աճող սերնդի ազգային ինքնության ձևավորմանը. Հայոց Եկեղեցու պատմություն, ռազմահայրենասիրական դաստիարակություն, հայոց լեզվի դասաժամերի կրճատում: Իսկ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրեց դպրոցական հանրակրթական ծրագրին վերաբերող նոր նախագիծ, որում տեղ չի գտնվել V դարի հայ գրականության համար, տեղ չի գտնվել Խորենացու, Մաշտոցի, Նարեկացու, Շնորհալիի, Քուչակի, Սայաթ-Նովայի համար…

  • 2020-07-13 20:31
    вопросы и ответы

    «ՄՈՏ 21000 ԵՐԵԽԱ ԴՈՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ…»

    «Հասարակությունը լիակատար չափով չի գիտակցում վերահաս վտանգը»,-«ԳԱ»-ին տված հարցազրույցում արձանագրում է «Հանուն հայկական ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե ՍԱՀԱԿՅԱՆԸ:

  • 2020-06-29 22:00
    анализ

    ԹԵ ԿԱ ՄԵԿԸ, ՈՒՄ ՊԵՏՔ է ԼԵԶՎԻ «ԳԻՏԱԿՑՎԱԾ ԼՈՔԴԱՈՒՆ», ԴԱ ԹՈՐՈՍՅԱՆՆ Է

    «Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։ Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։ Պարզապես չկա… »,- կիրակի օրը հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին ինքնակամ մնալ տանը, չիջնել բակ, չշփվել հարևանների հետ, միասին սուրճ չխմել, երեխաներին թույլ չտալ բակում խաղալ, հարազատների ու մտերիմների հետ պիկնիկների չգնալ, ուրախ ու տխուր իրադարձություններ չնշել, հարազատներին չայցելել: Նա կոչ է արել նաև դադարեցնել սրճարաններ ու ռեստորաններ այցելելը։

  • 2020-06-24 15:57
    мнение

    ՄԵՐ ԻՆՉԻ՞Ն է ՊԵՏՔ ԱՅԴ ԴԱՇԻՆՔԸ. ԱՂԱՆԴՆԵՐ ԲՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

    Հունիսի 13-ին Հայաստանը դարձավ 29 երկրներից մեկը, որոնք միացել են 2020թ.փետրվարին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին: Մեր ինչի՞ն էր պետք, մի հարցնող լինի, միանալ այդ կազմակերպությանը, որը կրոնական ազատության պաշտպանության, խղճի ազատության, հանդուրժողականության և այլ հերթական բարձրագոչ կարգախոսների ներքո առաջ է տանում բավական կասկածելի նպատակներ։

  • 2019-09-26 20:08
    текущие события

    ԵԹԵ ՋՈՆՍՈՆԸ «ԴՈՒԽՈՎ» ԼԻՆԵՐ…

    «Այսօր ողջ աշխարհը Հայաստանին համարում է ժողովրդավարության հույս, վերցրել շատերի կարծիքով անկում ապրող ժողովրդավարության դրոշը»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը Լոս Անջելեսում հանրահավաքի ժամանակ։ Ողջ աշխարհի վերաբերյալ դժվար է ասել, բայց այ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի կողմից «նոկաուտի» ենթարկված Բորիս Ջոնսոնի համար եթե անգամ մնացել է մի ինչ-որ հույս, ապա դա միայն հետհեղափոխական թորվածքի հայկական ժողովրդավարության փորձն է։

  • 2019-09-25 17:48
    текущие события

    ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԳԼՈՒԽԸ ՊՐԾԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

    Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշել է հրաժարական տալ։ Ինքն է որոշել, թե «որոշեցրել են», այնքան էլ կարևոր չէ։ Շատ ավելի կարևոր է այն, որ ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու աղաղակող միջադեպից և «չեմ կարծում, որ այդ մարդը կարող էր ծեծի ենթարկվել» ոգով սեփական ցինիկ մեկնաբանությունից հետո Սարգսյանի հրաժարականը պատասխանատվությունից խուսափելու առավել քան խղճուկ փորձի տեսք ունի։ Եվ պատկերը չի փոխում նույնիսկ սրտակեղեք պասաժը, որն ակնհայտորեն կոչված է արցունք քամել նրբազգաց լսարանի աչքերից։