Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

հոդվածներ 510

«ԳԱ»-ի քաղաքական մեկնաբանն է 2002 թվականից։

Կրթությամբ պատմագետ է, աշխատել է «Ռեգնում», «Նոյան տապան» գործակալություններում, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։

Թեմատիկան. հոդվածներ ներքին և արտաքին քաղաքականության մասին, վերլուծություն, հրապարակախոսություն, ակնարկներ, պատմվածքներ։ Մամուլում ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման համար 2004 թվականին գրանցվել է «Ռուսկի միր» մրցանակաբաշխության հաղթողների ցանկում։

Բոլոր հոդվածները

  • 2025-01-15 10:22
    анализ

    ԿԴԱՌՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԹՈՒՐՔԻԱՆ ՊՈՒՏԻՆԻ և ԹՐԱՄՓԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ

    Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստվում է, իսկ երկու առաջնորդների հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ ամենամոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը։ Նա նշել է նաև, որ ՌԴ-ի լիակատար դուրսմղումն այն տարածքներից, որոնց կցանկանար հավակնել Ուկրաինան, ներառյալ Ղրիմից, անիրատեսական նպատակադրույթ է, բայց ամեն դեպքում առանց երկխոսության անհնար է լուծել այս կամ այն խնդիրը։

  • 2025-01-11 14:45
    мнение

    ԱՐԱՐԱՏԻ ՈՒՂԵՂԻ ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄԸ

    Հաճելի է տեսնել, երբ մարդիկ աճում են, աշխատում իրենց վրա։ Այ, օրինակ, մեր Արարատ Միրզոյանը, որի անունը, թեպետ, այնքան էլ չի տեղավորվում Փաշինյանի հանճարի մշակած «իրական Հայաստանի» հայեցակարգի մեջ, բայց դե դրանք շտկելի մանրուքներ են։ Կարևորը դա չէ, այլ այն, որ իր վերջին ասուլիսում Արարատը բոլորին ցույց տվեց, թե ինչպես է աճել իր մտավոր ներուժը: Նա հայտարարեց, որ Թուրքիայի ԱԳ նախարար, թուրքական հետախուզության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանի հետ իր վերջին զրույցից հետո հասկացել է, որ Թուրքիան մտադիր չէ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, քանի դեռ չեն կարգավորվել հայ-ադրբեջանական հարաբերությունները…

  • 2025-01-10 09:48
    анализ

    «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» «ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

    Ալիևը հերթական սպառնալիքները ժայթքեց Հայաստանի հասցեին և հիշեցրեց իր նկրտումների մասին։ Ոչ մի արտառոց կամ անսպասելի բան, ամեն ինչ կանխատեսելի էր:

  • 2025-01-09 09:03
    анализ

    ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ ՈՒ ՆՍՏԵՑՐԻՆ

    Իր ամանորյա շնորհավորանքում Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը անցած տարվա ընթացքում նոր բարձունքների են հասել: Իբր՝ և՛ ինքնիշխանությունն է աճել, և՛ անվտանգությունը։ Եվ, ասում է Փաշինյանը, այդպես էլ պիտի շարունակվի. սկզբում տարեցտարի է աճելու անվտանգությունն ու ինքնիշխանությունը, հետո՝ հնգամյակից հնգամյակ, իսկ այնուհետ՝ դարեդար… Հերթական փաշինյանական բառաժայթքումը։ Բայց չէ որ գլխավորը ոչ թե խոսքի բովանդակությունն է, այլ վստահ ձայներանգը. մարդը մտադիր է կառավարել Հայաստանը մի ամբողջ հարյուրամյակ։ Կարծում է, թե օգտվելով ամեն ինչ գլխիվայր շուռ տալու սեփական ունակությունից, իր հագով ձևելով Սահմանադրությունն ու պարբերաբար փոխելով ու կերակրելով ուժայիններին՝ կկարողանա դրան հասնել։

  • 2025-01-08 08:58
    анализ

    ՏԱՐՎԱ ԹԵՄԱՆ

    Տարվա թեման է, թե կդադարեն արդյոք ռազմական գործողություններն Ուկրաինայում, կկատարի արդյոք Թրամփը պատերազմը դադարեցնելու իր խոստումը։ Իհարկե, ԱՄՆ-ը շատ ռեսուրսներ ունի պատերազմի դադարեցմանը նպաստելու համար, քանի որ հենց Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աջակցությունն է օգնում Կիևին դիմակայել Ռուսաստանին: Այնպես որ Թրամփի ձեռքին լավ հաղթաթղթեր կան, որպեսզի թեկուզև ոչ մեկ օրում, ինչպես խոստացավ քարոզարշավի թեժ պահին, բայց կարճ ժամանակում զիջումների անխուսափելիության վիճակի մեջ դնի Կիևին։

  • 2024-12-25 09:20
    анализ

    ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԹԵՐԱՀԱՎԱՏ ԱԼԻԵՎԸ

    Իհարկե, Նիկոլ Փաշինյան-2024-ը բնավ 2018-ի նմուշի Նիկոլ Փաշինյանը չէ։ Սա այն ինքնագոհ պիժոնը չէ, որը կիսվում էր կառավարական առանձնատան մոտ գինու շիշը կողքին խոտին փռված լուսանկարներով։

  • 2024-12-21 08:28
    анализ

    ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ «ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

    Ինչպես արդեն տեղեկացվել է, ձերբակալվել են ՌԴ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի և նրա օգնականի սպանության գործով երկու կասկածյալներ: Հիշեցնենք, որ պայթուցիկ սարքը գործարկվել է այն պահին, երբ գեներալն ու իր օգնականը դուրս են եկել շենքից:

  • 2024-12-13 08:35
    анализ

    «ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

    Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը շարունակում են համոզել բոլորին, բայց նախևառաջ Հայաստանի քաղաքացիներին, թե Ադրբեջանի հետ խաղաղությունը մոտ է, իսկ հետո արդեն Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններն էլ հեռու չեն, ահավասիկ արդեն հայ-թուրքական սահմանին հանդիպում են երկու երկրների տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ…

  • 2024-12-10 13:31
    анализ

    ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ

    Հանգստյան օրերը հարուստ էին իրադարձություններով: Դեկտեմբերի 7-ին Հայաստանում ոգեկոչեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Դեկտեմբերի 8-ին վառեցին մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Պետք է արժանին մատուցել Ավինյանին, որ համբերեց մինչև ողբերգության տարելիցի օրն անցնի։ Սկզբունքորեն լույսերը կարող էին վառել նաև նոյեմբերի 8-ին։ Ինչի՞ համար է այդ շտապողականությունը: Որ ժողովուրդը մի լավ պարի՝ տրանսպորտի գնի, անշարժ գույքի հարկի ու այլևայլի հետամանորյա թռիչքից առաջ։

  • 2024-12-07 16:41
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ

    Եթե ոչ աշխարհը, ապա Հայաստանը փրկելու կոչված մեսիայի կոստյումը վրան քաշած վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հերթական քարոզը բարբառեց: Ակնհայտորեն շփոթում է խորհրդարանի ամբիոնը Գալիլիայի լեռան հետ։