ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՂԻ ԲԶԻԿՆԵՐԸ
Չէի կարողանում ազատվել այն մտքից, որ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայաստան» դաշինքի հավաքած ձայների տոկոսները ինչ-որ բան են հիշեցնում…
Չէի կարողանում ազատվել այն մտքից, որ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայաստան» դաշինքի հավաքած ձայների տոկոսները ինչ-որ բան են հիշեցնում…
Թող ներեն ինձ մեր վրացի եղբայրները, բայց ժամանակին մի այսպիսի հայտնի անեկդոտ կար։. Վրացական դպրոցում թվաբանության դաս է։ Ուսուցիչը հարցնում է. «Գոգի, ինչքա՞ն կլինի՝ երկու անգամ երկու»։ Գոգին կանգնում է ու հպարտ պատասխանում. «Ո՛ւթ»։ Ուսուցիչը նախատինքով տարուբերում է գլուխը. «Գոգի, ախր լավ, թող լինի հինգ, վեց, յոթ... բայց հաստատ ո՛չ ութ»։
Նոր խորհրդարանի առաջին նիստը հետաձգվում է, քանի որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն առաջիկայում դիմելու են Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար: Սահմանադրական դադար։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, սակայն, ժամանակ չեն կորցնում ու կիսախոստումներ-կիսասպառնալիքներ են բաժանում աջ ու ձախ։ Այսօր նրանք իբրև գլխավոր խաղաքար են օգտագործում «օրենքի դիկտատուրայի» հաստատումը, ինչի համար, իբր, ժողովուրդը մանդատ է տվել իրենց։ Ո՞վ էր նրանց խանգարում նախկինում, մի՞թե ժողովուրդը. անհասկանալի է, բայց էական չէ։
Երևանի ռեստորաններից մեկում «Քաղաքացիական պայմանագիրը» տոնեց իր հաղթանակն արտահերթ ընտրություններում։ Դե ինչ, դա իսկապես հաղթանակ էր, ճիշտ է, փոքր-ինչ տարօրինակ. հաղթանակ սեփական ժողովրդի, հարազատ պետության նկատմամբ։
Ըստ երևույթին, ծաղրելով մարդկային գիտակցությունը, պատմությունը երբեմն զվարճալի զուգահեռներ է հրամցնում: Վլադիմիր Իլյիչ Ուլյանով-Լենինը նույնպես սիրում էր կեպի կրել: Ճիշտ է, այն ժամանակ տեխնոլոգիաներն այնքան էլ զարգացած չէին, և Իլյիչի կեպիի «Դուխով» դրոշմ չկար։
Այո, Նիկոլ Փաշինյանը հաղթեց։ Վարչական ռեսուրսն օգտագործվեց ողջ թափով։ Զինծառայողների ուղղորդվող քվեարկություն, միջնորդավորված ընտրակաշառք՝ դրամական օժանդակության հատկացման, գյուղացիներին անտոկոս վարկեր տրամադրելու տեսքով, ոստիկանների աշխատավարձի բարձրացում, համաներման շնորհում զինծառայությունից խուսափողներին... Սա ընտրարշավի մեկնարկի նախաշեմին Փաշինյանի կառավարության ձեռնարկած քայլերի ոչ ամբողջական ցանկն է: Փաշինյանը քաղաքական լավ մարտավար է, դա հերքելը հիմարություն կլինի։
Շատերը զարմանում են, թե ինչու է Փաշինյանն իր համար ամրագրել Հանրապետության հրապարակը հունիսի 20-ի ընտրություններից չորս օր անց։ Այսինքն մտադիր Է միտինգներ անել հունիսի 21-ից մինչև 24-ը։ Իրականում պատասխանը բարդ չէ. Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների երկրորդ փուլի։ Հնարավոր է՝ տվյալ դեպքում նա չի սխալվում։
Ըստ սոցհարցումների վերջին տվյալների, եթե գործող իշխանությունը չդիմի զանգվածային ընտրակեղծիքների, «Հայաստան» դաշինքն ընտրություններում հաղթելու լավ հնարավորություններ ունի, ինչը թույլ կտա ձևավորել կոալիցիոն կառավարություն։
Գործընկերներիցս մեկը վերջերս մտահոգություն հայտնեց, թե «չե՞ն ոտնահարվի արդյոք ԶԼՄ-ների իրավունքները, եթե Հայաստանում իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը»։ Հասկանալի է, որ այդօրինակ հարցը արտացոլումն է այն վաղեմի թեմայի, թե ինչպես «Ա1+» հեռուստաընկերությունը հեռարձակման արտոնագիր չստացավ Քոչարյանի նախագահության տարիներին։ Այստեղ կարելի է թերևս հիշեցնել, որ բաղձալի արտոնագիրն այն չստացավ նաև հետագայում. ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի օրոք... Բայց հիմա խոսքը նույնիսկ այդ մասին չէ։
Մեկնարկեց Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Դա նշանակում է, որ առաջիկա երկու շաբաթներին շատ է լինելու պարսավանքը, խոսամոլությունը: Առաջին հերթին՝ այն ուժերի կողմից, որոնք ԱԺ անցնելու ոչ մի հնարավորություն չունեն և որոնց գլխավոր խնդիրը ցեխ շպրտելն է ընդդիմախոսների վրա։ Դե, և իհարկե՝ իշխող թիմի կողմից։ Քանի որ խոսամոլությունը միակ բանն է, որ համեմատաբար լավ է ստացվում նրանց մոտ, և այդ քայլող թյուրիմացություններին միավորում է միմիայն դա։