Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

հոդվածներ 510

«ԳԱ»-ի քաղաքական մեկնաբանն է 2002 թվականից։

Կրթությամբ պատմագետ է, աշխատել է «Ռեգնում», «Նոյան տապան» գործակալություններում, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։

Թեմատիկան. հոդվածներ ներքին և արտաքին քաղաքականության մասին, վերլուծություն, հրապարակախոսություն, ակնարկներ, պատմվածքներ։ Մամուլում ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման համար 2004 թվականին գրանցվել է «Ռուսկի միր» մրցանակաբաշխության հաղթողների ցանկում։

Բոլոր հոդվածները

  • 2020-12-01 10:01
    анализ

    ԿՈՐՍՎԱԾ ԵՐԿԻՐ ԵՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԿՅԱՆՔԵՐ ԱՐԺԵՑԱԾ ԴԻՍԿՈՏԵԿ

    Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես իրեն կպահեր ոմն բացառիկ ճիվաղը, եթե 2011-ին ստորագրվեր Կազանի փաստաթուղթը։ Եվ հինգ շրջաններն անցնեին Ադրբեջանին՝ միջանկյալ անորոշ կարգավիճակի դիմաց։ Ինչպես այդ արարածը կցատկոտեր ավտոտնակների տանիքներին՝ աղեկտուր ճիչեր արձակելով դավաճանության մեղադրանքով, ինչպես կկրծոտեր խոսափողը խորհրդարանում և ինչ լուտանքներ կթափեր իշխանությունների գլխին իր թերթոնում։

  • 2020-11-28 18:23
    текущие события

    ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի ծառայության պետ Էդուարդ Հարությունյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն՝ ՀՀ վարչապետի այցը նախապատրաստելու նպատակով: Որոշման մեջ նշվում է, որ վարչապետի աշխատակազմի արարողակարգի ծառայության պետը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին՝ գործուղման արդյունքների վերաբերյալ:

  • 2020-11-24 09:10
    анализ

    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՐԴՈՒՄԸ

    Հադրութի շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանի խոսքերով՝ մեր վերահսկողության տակ է մնացել շրջանի ընդամենը երկու գյուղ՝ Խծաբերդն ու Հին Թաղերը։ Շրջանի 13500 քաղաքացիներ անօթևան են մնացել և անհասկանալի է, թե ինչ են անելու նրանք, քանզի Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, նա նույնիսկ սեփական անվտանգության երաշխավորը չէ։

  • 2020-11-20 09:31
    некролог

    Մանվել ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆԸ ՉԵՄ ԴԻՄԱՆԱ»

    Մահացել է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջը հասան իրանց նպատակին…»:

  • 2020-11-18 22:28
    анализ

    ԻՆՉՈՒ ԸՆԿԱՎ ՇՈՒՇԻՆ. ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

    Վլադիմիր Պուտինի հարցազրույցին կանդրադառնանք բազմիցս։ Եվ դա հասկանալի է. եթե Ռուսաստանի նախագահը բավական մեծ հարցազրույց է տալիս՝ նվիրված բացառապես մեկ խնդրի, Լեռնային Ղարաբաղին, դա ինքնին շատ բանի մասին է վկայում։ Բայց Պուտինի բոլոր մեսիջները չենք լցնի մեկ կույտի մեջ, առայժմ խոսենք մի քանիսի մասին։

  • 2020-11-17 19:14
    анализ

    ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎԱՐՔ

    Դե, ահա արդեն նաև նախագահը՝ պաղպաղակի մեծ սիրահարն ու արքայազն Չարլզի ընկերը, միացավ վարչապետի հրաժարականի պահանջին։ Ինչպես կատակեց սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը, եթե արդեն նույնիսկ Անգլիա՜ն է... Իսկ գուցեև չկատակեց, գուցե դա այդպես է, որ կա: Քանզի բոլոր համարժեքներին, նույնիսկ Անգլիայում, արդեն հասկանալի է, թե ինչի կարող է հասցնել մարդ-աղետը. Բայց հենց նույն Անգլիայի համար՝ մեկ բան է, երբ աղետը վերաբերում է փոքրիկ Արցախին, և այլ բան է, երբ մի անհամարժեք առաջնորդի «շնորհիվ» աղետը կարող է ընդունել տարածաշրջանային բնույթ, իսկ գուցեև դուրս գալ տարածաշրջանի սահմաններից…

  • 2020-11-13 09:01
    текущие события

    Լ.Տ.-Պ. «ԱՆՆԵՐԵԼԻ ՀԱՆՑԱՆՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

    Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ ձերբակալվել են ընդդիմադիր 10 գործիչներ. Գագիկ Ծառուկյանը, Գառնիկ Իսագուլյանը, Սուրեն Սուրենյանցը, Գեղամ Մանուկյանը, Դավիթ Համբարձումյանը, Արա Սահակյանը, Արթուր Վանեցյանը, Էդուարդ Շարմազանովը, Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը։ Համաձայն վերջին տվյալների՝ ձերբակալվել են նաև Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանը, Արա Հակոբյանը։ Բոլորին ճաղերի հետևում փակելու տխմար հույսով՝ Հայաստանի ժողովրդավարական իշխանությունները քաղաքացիական պատերազմ են հրահրում։ Այն, որ Փաշինյանը սադրանքի վարպետ է, բոլորին հայտնի է առնվազն 2008-ի մարտի 1-ից։ Այնպես որ այսօր ընդդիմության երթի ժամանակ սադրանքները գրեթե անխուսափելի են։

  • 2020-11-11 17:54
    мнение

    ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԹԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՋԸ

    Արդեն վե՛րջ։ Նա արեց իր գործը։ Ոչինչ չի օգնի։ Պետք է հասկանալ, որ պատմությունն այսօր թերթեց ևս մեկ էջ։ Ավարտվեց հաղթանակած Հայաստանի և հաղթանակած Արցախի պատմությունը։ Սկսվում է մեր պատմության նոր էջ։ Այն խայտառակությունից վերածնվելու պատմությունը, որ հենց ինքներս բերեցինք մեր գլխին ոչ թե հիմա, այլ երկուսուկես տարի առաջ, երբ իշխանություն շնորհեցինք այդ հավակնոտ, բայց բովանդակությամբ ողորմելի զույգին։ Եվ նրանք գերազանց արեցին իրենց սև գործը։

  • 2020-11-11 08:31
    анализ

    «ՄԵՆՔ ԱՆՆԿԱՏ ԿՓՈԽԱՐԻՆԵՆՔ ՆՐԱՆՑ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԵՂԾՎԱԾՔՈՎ»…

    Ժամանակին, ԽՍՀՄ-ի մոտալուտ փլուզման շրջանում, միութենական պետության ԶԼՄ-ներում շատ տարածված էր տեքստը, որի հեղինակությունը վերագրվում էր Ալեն Դալլեսին, որը գլխավորում էր ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը 1953-1961 թվականներին՝ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ծավալվող «սառը պատերազմի» տարիներին:

  • 2020-11-05 22:03
    мнение

    ԴԸՄՓ-ԴԸՄՓ-ՀՈ՛Ւ

    Երբ Աստված զրկում է մարդուն ուղեղից, ապա պատերազմում հաղթել, չի բացառվում, հնարավոր է։ Բայց դժվար է։ Երեկ մեր իշխանությունները քննարկում էին կազմակերպել։ Քննարկում էին այն հարցը, թե կարելի էր արդյոք խուսափել պատերազմից։ Նման քննարկման համար ավելի լավ ժամանակ չէր գտնվել։ Այդ թեման «պետք էր» քննարկել հենց հիմա, երբ իշխանությանը քննադատելն արգելված է, իսկ խախտողները տուգանվում են։ Այսինքն եթե որևէ մեկը կարծիք հայտներ, որ պատերազմից խուսափել կարելի էր, եթե չլինեին իշխանությունների սխալները, ապա նրան տեղնուտեղը կտուգանեին։ Որպեսզի քննարկի այն, ինչ «պետք է քննարկել», այլ ոչ թե այն, ինչ ցանկալի և անհրաժեշտ է քննարկել։ Ուստի իշխանությունները շատ «յուրաժամանակ» կազմակերպեցին նման քննարկումներ։