ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Եթե Վարդգես Գասպարին արդեն պառկում է ասֆալտին՝ ի նշան բողոքի ընդդեմ Ալեն Սիմոնյանի և Հատուկ քննչական ծառայության գործողությունների, կապված խորհրդարանի փոխխոսնակի «հուզառատ արձագանքի» հայտնի գործի հետ, որ վերջինս ցուցաբերել էր ի պատասխան Արթուր Դանիելյանի հնչեցրած անարգալից արտահայտության, որին Գասպարին անվանում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակից, նշանակում է՝ կորոնավիրուսից հետո կյանքն իսկապես այլևս առաջվանը չի լինելու: