ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ
Եթե ոչ աշխարհը, ապա Հայաստանը փրկելու կոչված մեսիայի կոստյումը վրան քաշած վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հերթական քարոզը բարբառեց: Ակնհայտորեն շփոթում է խորհրդարանի ամբիոնը Գալիլիայի լեռան հետ։
Եթե ոչ աշխարհը, ապա Հայաստանը փրկելու կոչված մեսիայի կոստյումը վրան քաշած վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հերթական քարոզը բարբառեց: Ակնհայտորեն շփոթում է խորհրդարանի ամբիոնը Գալիլիայի լեռան հետ։
Հոկու Հովիկը պատժված է, Քշված հեռու անկյուն, Փոխարենը՝ մեջքին չի փչում։ Ինչի՞ համար է պատժվել Հովիկ Աղազարյանը։ Պարզվում է՝ բնավ ոչ Քյարամյանի հետ լեզվակռվի համար (դա մանրուք է)։ Ոչ էլ որդու վարույթին միջամտելու փորձի մեջ մեղադրանքների (մանրուք է): Եվ ոչ էլ մանր եղջերավոր անասունների «տարանցման» գործով կաշառք կորզելու փորձում մեղադրանքի (մանրուք է): Վերջինը, ըստ երևույթին, պետք էր պատգամավորից հեռախոսն առգրավելու և ինչ-որ բան պարզելու համար։ Իսկ նա, միամիտը, տրվեց այդ հնարքին:
Ոմանք զարմանում են, որ Հալեպում Հայաստանի հյուպատոսը, տեղեկանալով թուրքամետ կազմավորումների մոտալուտ հարձակման մասին, փախել է քաղաքից՝ չբարեհաճելով նույնիսկ տեղյակ պահել տեղի հայ համայնքին։ Այն համայնքին, որի շահերի համար էլ ինքը «հյուպատոսում» էր Հալեպում՝ ստանալով բավական մեծ աշխատավարձ։
Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Վովաևիչը դյուրըմբռնելի բացատրեց, թե ինչու է սափրվել։ Պարզվում է՝ դրա համար կոնկրետ պատճառ կա։ Մինչ այդ պահը, ինդպես պարզվում է, 44-օրյա պատերազմից հետո ինքն իրեն տալու շատ հարցեր է ունեցել։ Եվ երբ պառկել է քնելու, մտածել է այդ հարցերի շուրջ։ Ինքն իրեն տվել այդ անթիվ հարցերը, մտածել դրանց մասին, փնտրել պատասխանները: Մինչև որ քնել է: Բայց ահա վերջապես եկավ այդ օրը։ Հարցեր այլևս չեն մնացել: Հիմա վարչապետը հանգիստ է քնում, և հենց ի նշանավորումն հարցերից զերծ այդ քնի՝ սափրվել է։ Ուրախացի՛ր, հայ ժողովուրդ: Ի՞նչ է նշանակում, երբ մարդը հարցեր ունի ինքն իրեն տալու: Դա այն հարցի պատասխանների որոնումն է, թե ճի՞շտ է վարվել արդյոք ինքը այս կամ այն իրավիճակում: Պետք է ենթադրել, որ հիմա վարչապետը վստահ է. ամեն ինչ ճիշտ է արել, իսկ այն, ինչ կատարվեց, պետք է կատարվեր…
Այսօր բոլորեց ԱՄՆ գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի 82 տարին։ Քաղաքական երկարակեցության հազվագյուտ օրինակ՝ որպես կենսամակարդակի և կյանքի տևողության ընդհանուր աճի վկայություն: Սակայն կհիշվի Բայդենը, որը ժամանակին նույնպես հեծանվային զբոսանքների սիրահար էր, ոչ այնքան դրանով, որքան Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության մեջ իր ներդրած ավանդով։
Հոկու Հովիկը վայր է դնում մանդատը։ Կորավ Հովիկի հիփոթեքը, Տղամարդու ժլատ արցունք կաթաց նաև իմ աչքից… Մորուքը սափրած Նիկոլը շարունակում է «թրաշել» իր թիմին։ Ածելին հասավ նաև Հովիկ Աղազարյանին, որին գերագույնի հրամանով հրահանգված է վայր դնել պատգամավորական մանդատը։
Երկու նորություններ ալեկոծեցին հայ հասարակայնությանը անցած հանգստյան օրերի վերջին ժամերին։ Մի նորությունը Փաշինյանի պաշտոնյաների թիմում արդեն կայացած և դեռ կայանալիք պաշտոնանկությունների շքերթի մասին էր։ Մյուսը՝ այն մասին, որ հեռացող Բայդենի վարչակազմը թույլ է տվել Զելենսկուն ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքին։ Ավելի ուշ տեղեկություններ ավելացան, որ Ֆրանսիան և Բրիտանիան նույնպես «կանաչ լույս» են տվել SCALP/Storm Shadow հրթիռներով ՌԴ տարածքին հավածնելուն։ Առաջին լուրը՝ Փաշինյանի թիմում պաշտոնանկությունների մասին, առայժմ մի կողմ թողնենք՝ որպես պակաս էական, մանավանդ որ պաշտոնանկությունների գործընթացը դեռ շարունակվում է։
Հայերենում մի լավ խոսք կա. «Կենացները քաղցրանում են»: Հիշեցի սա Փաշինյանին լսելիս, երբ վերջինս պատասխանում էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բովանդակության մասին պատգամավորներից մեկի հարցին։
Ա՜խ, այդ ծովերի նախկին տիրակալը: Դժվար է չհարգել Անգլիան, որն աշխարհին տվել է այդքան մեծ թվով նշանավոր մարդիկ՝ քաղաքական գործիչներ, գրողներ, մարզիկներ... Երևի մշուշոտ կլիման է նպաստել. հայտնի բան է, որ հարավային մարդիկ ավելի ծույլ են, հյուսիսայինները՝ ավելի եռանդուն:
ՀՈԿՈՒ Տխուր է ծիծաղը Քամալայի. Էլ կու-կու չի կանչում գլոբալիստական կկուն: Զարթնի՛ր, հոգնած ընդդիմություն։ Եթե մեր ընդդիմությունը պահպանել է մտքի սթափությունը, ապա պետք է շտապ պատրաստվի արտահերթ ընտրությունների։ Եվ ոչ միայն պատրաստվի, այլև ամեն ինչ անի դրանք նախաձեռնելու, օր առաջ անցկացնելու համար: Չնայած ամեն տեսակի անբարենպաստ գործոններին, այդ թվում՝ եղանակային պայմաններին: