ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՄԲԻՆԱՑԻԱՆ
Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետի իբր տեղադրման հետ կապված պատմությունը բավական ցուցանշական է։ Այդ «լուրն» ի սկզբանե անհեթեթ էր, այն աստիճան էր դա հակասում ոչ միայն Մոսկվայի դիրքորոշմանը, Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերին, այլև պարզ տրամաբանությանը։ Չէ՞ որ «ադրբեջանական հսկիչ անցակետի» հարցը պարզապես Ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) հրամանատարի իրավասության մեջ չէ։ Նման հարցի առաջացման դեպքում որոշում կարող են կայացնել միայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդները։