ՍԻՆՔՐՈՆ՝ ԱՌԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ. ՆՐԱՆՔ ՆՈՒՅՆՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆՈՒՄ ԵՆ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐԸ
Ռուբեն Մխիթարյանի «Երկրի անառակ կողմը» նոր ֆիլմում կա նույնիսկ այդ ամենին լավատեղյակ փորձագետների համար հիրավի ցնցող մի դրվագ. երբ Ալիևն ու Փաշինյանը Շուշիի մասին ասում են նույն արտահայտությունը. «96% ադրբեջանական բնակչության» մասին, ինչն իբր կանխորոշում է քաղաքի պատկանելությունը: Պատահական զուգադիպության մասին, բնականաբար, խոսք անգամ լինել չի կարող. դժվար է նույնիսկ տեսականորեն պատկերացնել, որ պատերազմող պետությունների ղեկավարները «տրամաբանական» նույն տեսանկյունից ու նույն կանխադրույթով դատողություններ անեն քաղաքի մասին՝ ակնհայտորեն հետամտելով նրա պատմական պատկանելությունը կոպիտ կերպով խեղաթյուրելու նույն մտադրությունը։