ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ ԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱ՞Ց
Օրերս համացանցում առկայծեց հերթական շոկային հաղորդագրությունը. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոստովանել է, որ Ադրբեջանը զոհված հայ զինծառայողների մարմինները վերադարձնելու դիմաց պահանջում է նոր տարածքներ: Այս տեղեկատվության հաստատումը գտնել չհաջողվեց, բայց այն բավականին հավաստի է թվում, եթե հաշվի առնենք թուրքական մենտալիտետն ու ստեղծված իրավիճակը: Ավելին, դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների խորապատկերին միանգամայն հիմնավոր կասկածներ առաջացան, որ գերիների դիմաց Նիկոլը նոր տարածքներ է հանձնում Ադրբեջանին, և դա արվում է գաղտնի համաձայնագրերի շրջանակներում, որոնք ստորագրվել են ի հավելումն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։