ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, ՈՐԸ ՉԻ ԵՂԵԼ. ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՇՈՒՇԻՆ
Գրեթե 10 օր շարունակ բերդաքաղաքի հանձնման հարցը գտնվում է հայ հասարակայնության ուշադրության կենտրոնում: Եվ դա հասկանալի է ։ Չափազանց մեծ նշանակություն ունի Շուշին հայոց պատմության, մշակույթի, հոգևոր ժառանգության, Արցախի և Հայաստանի անվտանգության համար։ Դժվար է գտնել մեկ այլ քաղաք, որի հանդեպ մեր ժողովուրդն այդչափ քնքուշ զգացմունքներ ու այդպիսի անմար սեր տածի։ Դե, և դժվար է գտնել Արցախյան առաջին ազատամարտում տարած հաղթանակի այդչափ բացարձակ մեկ այլ խորհրդանիշ։ Չենք խոսում արդեն ռազմավարական ու աշխարհաքաղաքական նշանակության մասին, ինչը սպառիչ կերպով և առհավետ արտահայտված է հայտնի արտահայտությամբ. ով տիրում է Շուշիին, նա տիրում է Արցախին։