ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՎԻԵՆՆԱՅԻ ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ Է ՕՐԱԿԱՐԳ
Հայ-ադրբեջանական սահմանի վրա ռազմական գործողությունների խորապատկերին Իլհամ Ալիևը հուլիսի 13-ին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց ու ճառ արտասանեց: Նրա խոսքերով՝ Հայաստանը սադրանք է իրականացրել և «դաժանաբար պատժվել»։ «Նրանք գնդակոծում են մեր գյուղերն ու քաղաքացիական բնակչությանը՝ իրականացնելով ռազմական սադրանքներ, ցանկանում են հարձակվել Ադրբեջանի տարածքների վրա և զավթել մեր դիրքերը։ Ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի ղեկավարության վրա», - հայտարարեց Բաքվի տիրակալը։ Իսկ այնուհետ մխիթարեց ցեղակիցներին հավաստիացումներով, թե իբր՝ «Ադրբեջանը պաշտպանել է իր պետական սահմանը, և հայ զինվորները չեն կարողացել նույնիսկ մեկ սանտիմետր անցնել ադրբեջանական հող»։