Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

հոդվածներ 385

«ԳԱ» գլխավոր խմբագրի տեղակալ։

Ժուռնալիստիկայում է 1987 թվականից։ Մասնագիտական հետաքրքրությունները. Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայոց Ցեղասպանություն, հակամարտությունների կարգավորում և տարածաշրջանային քաղաքական խնդիրներ։ Աշխատել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ներում, կազմակերպություններում և գերատեսչություններում, եղել է Միջազգային ֆրանսիական ռադիոյի (RFI ) թղթակից։ 1995 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Ժուռնալիստական մի քանի մրցանակների դափնեկիր է, 2013 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

1997 թվականից «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ 2009 թվականից ղեկավարում է «Սովորական ցեղասպանություն» նախագիծը, որն իրագործվում է ՀՀ նախագահի վարչակազմի Հասարակական կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից և որի շրջանակներում ստեղծվում են փաստագրական ֆիլմեր, ինտերնետ-կայքեր և հրատարակվում են գրքեր, նվիրված ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի 1988-1992թթ. իրադարձություններին։

Հետաքրքրությունները. գրականություն, կինո, ճանապարհորդություններ, թարգմանություններ։ Մոսկվայում հրատարակված դետեկտիվ վեպերի հեղինակ է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Բոլոր հոդվածները

  • 2021-01-21 21:09
    фон

    ԱՆՆԱՆ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ. ԱՆՆԱՆ ԿԱՐՈՂ Է ԶՎԱՐՃԱՆԱԼ

    Ուղիղ մեկ շաբաթ առաջ բազմաթիվ տելեգրամ-ալիքներ, ԶԼՄ-ներ և սոցցանցեր տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Աննա Հակոբյանը դուստրերի՝ Մարիամի և Շուշանի հետ մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Ընդ որում հնչում էին այցի պատճառների ամենատարբեր վարկածներ. Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ, բնակարան ձեռք բերել, Ռուբլյովկայում Ալիևի դստեր առանձնատան փոխանցում (կամ վաճառք) Փաշինյանի ընտանիքին, գաղտնի հանդիպում ադրբեջանական համարանիշով ավտոմեքենայով եկած ինչ-որ անծանոթուհու հետ... Ներկայացվում էին նաև մոր ու դուստրերի մոսկովյան ժամանցի մանրամասները՝ Մոսկվայի ամենաճոխ ու թանկարժեք ռեստորանների և առևտրի կենտրոնների հիշատակումով, այդ թվում՝ Հին Նոր տարին նշելու նպատակով:

  • 2021-01-20 18:53
    анализ

    ՇԱՌԼԱՏԱՆՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔ. ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՆ ԼՈՒԾԵԼ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ

    Մի քանի օր առաջ ադրբեջանցիները Հադրութում սպանել ու թաղել են 44-ամյա գերի Արսեն Կարախանյանին։ Նրա մարմինը՝ կապտուկներով պատված, հայտնաբերվել է հունվարի 18-ին, Արցախի բռնազավթված տարածքներում որոնողական աշխատանքների ընթացքում։ Արսենը Հադրութի բնակիչ, դեկտեմբերին գերությունից վերադարձած Սաշա Կարախանյանի որդին է։ «ԳԱ»-ի ունեցած տեղեկություններով՝ Կարախանյան կրտսերը չի մասնակցել մարտական գործողություններին, նա պատերազմից մեկ ամիս առաջ եկել էր Ռուսաստանից՝ այցելելու հարազատներին, և մնացել Արցախում, այսինքն ոչ թե ռազմագերի էր, այլ պատանդ։ Գերության մեջ նրա լինելու մասին ընտանիքն իմացել է հունվարի 6-ին, սոցցանցում տեղադրված տեսանյութերից, թակել է բոլոր դռները՝ հուսալով վերադարձնել նրան, բայց ավաղ…

  • 2021-01-18 20:10
    анализ

    «ԱԶԳ-ԲԱՆԱԿ», ԹԵ՞ «ԱԶԳ-ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

    Մոտ երկու շաբաթ առաջ մամուլում ու սոցցանցերում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ հայկական բանակից հեռացնում են շուրջ 20 հազար պայմանագրային զինծառայողների՝ չերկարաձգելով նրանց հետ պայմանագիրը։ Այն ամենի խորապատկերին, ինչ տեղի է ունենում Արցախում, ինչպես նաև Հայաստանի սահմաններին, որտեղ բնակչության պաշտպանության հիմնական բեռն ընկած է աշխարհազորայինների ուսերին, այն դեպքում, երբ երկու հայկական պետությունների պետական սահմանների գիծն էականորեն ավելացել է, այդ հաղորդագրությունը անհասկանալի ու տագնապահարույց թվաց։ Սակայն Պաշտպանության նախարարությունից ոչ մի մեկնաբանություն չհաջորդեց, ինչը ստիպում է մտածել, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Եվ առավել արդիական դարձնում հետևյալ հարցը. ի՞նչ է կատարվում մեր բանակի հետ։

  • 2021-01-16 16:30
    анализ

    ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԱՐՑԱԽԻ ՕՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

    News.am կայքում հրապարակվել էր տեսանյութ՝ կառավարության շենքի մոտ ժամկետային զինծառայողների ծնողների կազմակերպած ակցիայի մասին։ Այդ կարգի ակցիաները վերջին շրջանում արդեն սովորական են դարձել, սակայն մայրերից մեկը հանդես եկավ ցնցող հայտարարությամբ։ Նրա խոսքերով, զինվորների ծնողների հետ Ամանորի նախօրեին կայացած հանդիպման ժամանակ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նայելով իր աչքերին, հայտարարել է հետևյալը. «30 տարի է տեղյակ ենք, որ դա ադրբեջանական հող է»: Ավելորդ է ասել, որ խոսքը Արցախի մասին է, թեև հանուն արդարության նշենք, որ նման կերպարներից միանգամայն կարելի է այդօրինակ հայտնություններ ակնկալել նաև բուն Հայաստանի տարածքի վերաբերյալ։

  • 2021-01-14 16:55
    анализ

    ԻՆՉՈ՞Ւ Է ՄԱԿՈՒՆՑԸ ՍՏՈՒՄ, ԵՐԲ ՆԻԿՈԼՆ ԱՍՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

    Համառ լրագրողներին այնուամենայնիվ հաջողվեց ԱԺ իշխանական խմբակցության ղեկավարից մի քանի խոսք կորզել հայ գերիների մասին։ Հենց այդպես. բռնեցին ու կորզեցին մի քանի ձևական արտահայտություններ. այլապես «իրենց քայլի» պատգամավորները ոչ մի կերպ չեն արձագանքում հայ հասարակայնության համար ամենացավոտ ու հրատապ խնդրին։ Նրանց հուզում են հակածխախոտային օրենսդրությունը, երեխաների իրավունքները, տնտեսությանն ու մշակույթին վերաբերող օրենքները, բայց բնավ ոչ այն, որ Սյունիքի բնակիչներին վռնդում են իրենց սեփական տներից, բնավ ոչ պետական սահմանների անվտանգության հարցերը, ինչի մասին բառացիորեն շեփորում են Մարդու իրավունքների պաշտպանն ու փորձագետները: Երեսփոխաններին չի հուզում ադրբեջանական գերության մեջ հայտնված և թշնամու կողմից «դիվերսանտներ» ու «ահաբեկիչներ» որակված հարյուրավոր համաքաղաքացիների ճակատագիրը։

  • 2021-01-11 18:23
    анализ

    ՖԵՅՔԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ. ՆՈՐ ՊԱՅԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՞ Է

    Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դադարեցումից երկու ամիս անց Մոսկվայում կրկին ստորագրման է պատրաստվում ինչ-որ փաստաթուղթ։ Ի տարբերություն նոյեմբերի 9-ի հայտարարության, որն ամպրոպի պես ճայթեց նույնիսկ պատերազմական երկնքում, սրա բովանդակության մասին արտահոսքն առավել քան լիառատ է, ընդ որում պաշտոնական հաղորդագրությունները գործնականում հաստատում են այլ աղբյուրների տեղեկատվության հավաստիությունը: Բոլոր այդ տեղեկությունները, գումարած Հայաստանի իշխանությունների պահվածքը՝ Փաշինյանի գլխավորությամբ, վկայում են այն մասին, որ հունվարի 11-ը դառնալու է հայոց պետականության դեմ ուղղված ևս մեկ ջախջախիչ հարված, որ պատրաստվում է հասցնել իրեն ՀՀ վարչապետ կոչող ողորմելի արարածը՝ Բաքվի, Անկարայի և Մոսկվայի հետ համատեղ ջանքերով։

  • 2021-01-08 19:04
    анализ

    ԿԵՆԴԱՆԻ ԴԻԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՄԻԱՅՆ ՄԵՌԵԼԱԾԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

    Շոկի, ստրեսի, ցավի ու ցասման երեք ամիսներն այսօր մեզ մոտեցրել են այն սահմանագծին, որը կարող է վերջ դնել Հայաստանի ինքնիշխանությանն ու պետականությանը՝ լրջորեն վտանգելով հայ ժողովրդի բուն գոյությունը հայրենի հողի վրա: Արցախը հանձնելուց հետո կոլաբորացիոնիստների թիմը պատրաստվում է նոր փուլի. Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը փաստացի հանձնելուն՝ որպես անհասկանալի պատկանելության և ենթակայության տրանսպորտային միջանցք, որը ծառայելու է բացառապես այլ պետությունների շահերին և վերածելու հայ ժողովրդի պետական ու ազգային անվտանգությունը ծայրաստիճան փխրուն, երևութական և երրորդ կողմերի կամքից ու շահերից կախված ինչ-որ բանի։

  • 2020-12-31 18:00
    анализ

    2021 ԹՎԱԿԱՆԸ ՊԵՏՔ Է ՍԿԻԶԲ ԴՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻՆ

    Մեկ տարի առաջ այս օրերին, ուրախությամբ պատրաստվելով տոներին, նույնիսկ ամենասարսափելի մղձավանջի մեջ մենք պատկերացնել անգամ չէինք կարող, թե ինչ է սպասվում մեզ: Իրավիճակը երկրում բարդ էր, իշխանությունները շարունակում էին վարել ողջամտության և պետության շահերի տեսանկյունից անհասկանալի ու անբացատրելի քաղաքականություն, բայց ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, թե ինչով է սպառնում մեզ մեկուկեսամյա բաքոսատոնը, որն արդեն այն ժամանակ փոխարկվել էր պետական ինստիտուտների փլուզման և հասարակական սաստիկ պառակտման գործընթացի։ Նույնիսկ նրանք, ովքեր Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրից Արցախի հարցում անբարենպաստ զարգացումներ և հնարավոր պատերազմ էին կանխատեսել, ենթադրել անգամ չէին կարող, որ սկսված 2020 թվականը դառնալու է Ցեղասպանությանը հաջորդած 100 տարիներից ամենաաղետալին…

  • 2020-12-26 09:02
    текущие события

    «ԷՐԱՏՈՆ» ԿԱՐՈՂ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԳՆԱԼ ՄԻԱՅՆ ՁԵՌՆԱՇՂԹԱՅՈՎ

    Դեկտեմբերի 23-ին Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակներում մտադիր է ամանորյա տոնական միջոցառումներ կազմակերպել զոհված, վիրավոր և անհայտ կորած արցախցի զինծառայողների 4750 երեխաների համար: Ծանուցման ծայրահեղ ցինիզմն ամփոփված էր ոչ միայն նրանում, որ Հայաստանի և Արցախի բնակչության ճնշող մեծամասնության կողմից դավաճան համարվող անձնավորության կինը հիմա էլ մտադրվել է ինքնագովազդով զբաղվել ժողովրդի վիթխարի վշտի հաշվին։ Ցինիզմի բացարձակությունն ամփոփված էր նրանում, որ նա որոշել էր հրապարակավ ծանակել այդ վիշտը՝ ընտրելով հենց 4750 թիվը։

  • 2020-12-25 09:00
    анализ

    «ԻՆՔՆԱՎԱՐ ՍՅՈՒՆԻՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՕՐԵՐԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՍՅՈՒՆԻՔԻՆ

    Մի քանի օր առաջ պաշտպանության նախարարությունը «հանգստացրեց» ՀՀ քաղաքացիներին, կտրականապես հերքելով լուրերն այն մասին, որ հրաման է ստացվել Տավուշի մարզի երկու գյուղերից զինվորական ստորաբաժանումների դուրսբերման մասին, և այդ գյուղերն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ակամայից հիշեցինք Ավինյանի այն հայտարարությունը, թե Սոթքի հանքի վարչական շենքը մնալու է Հայաստանի տարածքում, ինչպես նաև իր՝ Փաշինյանի հայտարարությունները, թե «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները կմնան անձեռնմխելի»: Ընդ որում՝ առանց հստակեցման. իսկ հատկապես ո՞ր «միջազգայնորեն ճանաչված սահմանները», ռուսների և ադրբեջանցիների կողմից GPS-ով գծած ու Ալիևի կողմից ճանաչվա՞ծ։