«ԳՆԴԱԿԱՀԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ» ԵՎ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ». ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ԱԱԾ-Ն
Առհասարակ այդ ցուցակը հայտնվեց դեռևս ապրիլի 14-ին։ Այդ ընթացքում հրդեհ բռնկվեց Փարիզի Աստվածամոր տաճարում, Հայաստանի պետական վերահսկողական ծառայության ղեկավարին որպես կասկածյալ ներառեցին քրեական գործի մեջ, Stratfor վերլուծական կենտրոնն Արցախը կոչեց դեֆակտո անկախ պետություն, իսկ Նիկոլ Փաշինյանը վերհիշեց մեկ տարվա վաղեմության իր խոստումը, որն այնուամենայնիվ կատարեց։ Այդուհանդերձ հարցը մնում է բաց, և ազնվորեն խոստովանեմ, որ հատուկ սպասեցի մի քանի օր, որպեսզի հասկանամ՝ կարձագանքե՞ն երկրի իրավապահ մարմիններն ու Ազգային անվտանգության ծառայությունը բոլոր առումներով բացառիկ այդ երևույթին։