ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ ՄԵԿ ԴԱՐ
Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության մեջ միակ ցեղասպանությունն է, որը սկսվել է 20-րդ դարում (1915-1923 թթ.) և շարունակվում է 21-րդում: Ցեղասպանությունը պատմական երևույթ չէ, որի վերաբերյալ տարբեր կարծիքներն ընդունելի են, ցեղասպանությունը ոճրագործություն է, իսկ ոճրագործության նկատմամբ կարող է լինել միայն մեկ վերաբերմունք. պատիժ, իսկ պատժի կիրառման անհնարինության դեպքում՝ դատապարտում, որպես կրկնությունը կանխելու միջոց։ Ոչինչ այնքան չի խրախուսում հանցագործին, որքան անպատժելիությունը, մենք դա գիտենք մեր սեփական պատմության օրինակով: