Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 347

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2022-09-29 16:31
    анализ

    Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    Պատերազմի 3-րդ և 4-րդ օրվա մասին 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով։ 3-րդ օրը, Փաշինյանի անմիջական հրամանով, դադարեցվեց կենդանի ուժի համալրումն առաջնագծում։ Մարտական գործողությունների ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, 2020թ. նոյեմբերի 19-ին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս, գեներալ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիս հրավիրեց և այդ որոշումն անվանեց հանցավոր։

  • 2022-09-16 20:22
    текущие события

    2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԳՐՈՀԸ ՈՃԻՐ ԷՐ ԱՌԱՆՑ ՊԱՏԺԻ

    Հերթական սուտը՝ ռեժիմի հանցագործությունները թաքցնելու համար Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, աչքն էլ չթարթելով, հայտարարեց լրագրողների հետ զրույցում, թե ընդդիմությունը ճանաչել է 2021թ.արտահերթ ընտրությունների արդյունքները: Դա անպատկառ սուտ է, քանզի ընդդիմությունը վիճարկել է այդ արդյունքները Սահմանադրական դատարանում: Սիմոնյանը տեսախցիկների առջև ասաց նաև, որ ՍԴ-ին դիմում չի եղել։ Խոսնակի սուտն ամենևին էլ «բարեխիղճ մոլորության» հետևանք չէ. ռեժիմն անում է ամեն ինչ, որպեսզի հավաքական հիշողությունից ջնջի հանցագործությունների աղաղակող փաստերը։

  • 2022-09-12 18:45
    анализ

    ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԹԱՔՆՎԵԼ ՊՆ ԲՈՒՆԿԵՐՈՒՄ

    Վերահսկում է ամենն ու ամենքին Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, որի տեքստի վրա այս օրերին աշխատում է ԱԳՆ հատուկ խումբը, կարող են խանգարել միայն համաշխարհային խոշոր խաղացողները։ Փաստաթղթի տեքստը նախատեսվում է ավարտել նոյեմբերի կեսերին, իսկ ստորագրումը, մի շարք տեղեկությունների համաձայն, տեղի կունենա մինչև տարեվերջ:

  • 2022-09-09 07:33
    текущие события

    ԳԱՂՏԱԳՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿՈՒՄ, ԿԱՄ՝ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ…

    Ո՞ւր է գնում «բռնագանձվածը» Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը ակտիվորեն կիրառվում է գործնականում և արդեն բազմաթիվ հարցեր է հարուցել: Դրանցից գլխավորը՝ ինչո՞ւ իշխանությունը չի հրապարակում օրենքի շրջանցումով ձեռք բերված սեփականության մասին տեղեկությունները։ Փաշինյանը ժողովրդին խոստացել էր վերադարձնել ամեն ինչ՝ մինչև վերջին լուման, մինչդեռ հընթացս պարզվեց, որ ժողովուրդը նույնիսկ չգիտի, թե ինչ տեսք ունի բռնագանձման ենթակա սեփականությունը։

  • 2022-09-05 20:39
    анализ

    ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ

    Ջախջախիչ հարված «Ազգ-բանակ» հայեցակարգին Պետական մեքենան փլուզելուն Փաշինյանը ձեռնամուխ եղավ վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո, սակայն սկզբնական փուլում գործընթացն իրականացվում էր կոնսպիրատիվ ռեժիմով։ Այսօր՝ ավելի քան 4 տարի և 3 ամիս անց, գործընթացը մտել է բացահայտ փուլ. ռեժիմը չի էլ փորձում թաքցնել, որ ժամկետային ծառայությունից ազատվելու դիմաց 24 մլն դրամի մասին օրենսդրական նախաձեռնությունը նպատակաուղղված և կործանարար հարված է «Ազգ-բանակ» հայեցակարգին։

  • 2022-08-31 17:48
    анализ

    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

    Երեք շարժումները գործում են համաձայնեցված… Օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում Էդգար Ղազարյանի կազմակերպած հանրահավաքի տեսքով «փորձաքարը» ցույց տվեց, որ փողոցային պայքարն իրեն չի սպառել։

  • 2022-08-25 19:56
    текущие события

    ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐՆԵՐԸ

    Իշխանության զավթումը 2018 թվականին ուղեկցվել է տարածքային կորուստներով «Հայ կոմունիստ-բոլշևիկների խնդիրն է՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, ինչը կարագացնի Հայաստանի խորհրդայնացումը։ Հանուն այդ նպատակի պետք է բոլոր միջոցներով լուծարել պատերազմող հայկական բանակը»,- նշված է հատուկ գաղտնի գրության մեջ (Բաքու, 1920 թ.սեպտեմբերի 20)՝ Սարգիս Կասյանի, Ասքանազ Մռավյանի, Ավիս Նուրիջանյանի, Շավարշ Ամիրխանյանի, Իսահակ Դովլաթյանի, Աշոտ Հովհաննիսյանի ստորագրությամբ։ Ստորև ընթերցողը կհամոզվի, որ հայ հեղափոխականների առջև 21-րդ դարում նույն խնդիրն է դրված։

  • 2022-08-18 08:34
    анализ

    ՎՍՏԱՀՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ

    Փաշինյանն անկարող է օրինական պահանջներ ներկայացնել Շուշին և Հադրութը հանձնելուց հետո (հակառակ 2020 թ. հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկի) մինչև Քարվաճառի հանձնումը, Կովսականից և Սանասարից զորքերի դուրսբերման պահից մինչև օգոստոսի 25-ին Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայերին վտարելու մասին լուրը հայ հասարակությունը առաջին շուրթերից շարունակաբար վկայություններ է ստացել ռեժիմի դավաճանական քաղաքականության մասին:

  • 2022-07-26 19:04
    текущие события

    ՄԻ՛ ՆԱՅԵՔ, ԹԵ ՈՎ Է ԳԱԼԻՍ. ԴԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ…

    Հովակիմյանի խորապատկերին կշահի ցանկացած ֆրեզերագործ… 2021 թվականին 168.am կայքում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հեռակա ուսուցման ավարտից հետո Մովսես Խորենացու համալսարանում ստացել է բակալավր-իրավագետի դիպլոմ ու որակավորում, այլ կերպ ասած՝ մարդը մասնավոր բուհում բարձրագույն կրթության դիպլոմ է ստացել 47 տարեկանում:

  • 2022-07-18 19:15
    анализ

    ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ՈՂՋԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԱՐՅԱՆ ԳԵՏԵՐՆ» ԱՐԴԵՆ ՀՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ…

    Ռեժիմի գործողություններն ուղղված են ընդդիմության ֆիզիկական ոչնչացմանը Հուլիսի 10-ին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանքը 15 օրով երկարաձգելու միջնորդությունը: Փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որ դատավորի որոշումը նպատակ էր հետապնդում հնարավորություն տալ քննիչին և դատախազին գործը դատարան ուղարկել Չալաբյանի կալանքի տակ գտնվելու պայմաններում: Եթե հուլիսի 12-ին Չալաբյանն ազատ արձակվեր, ապա դատարանն արդեն չէր քննարկի կալանքի հարցը։ Հասարակական գործչին մեղադրում են Ագրարային համալսարանի ուսանողներին կաշառելու մեջ՝ ուսանողական կոմիտեի նախագահի հետ զրույցի մոնտաժված ձայնագրության հիման վրա։ Այլ ապացույցներ մեղադրող կողմը չունի։ Չալաբյանը կալանքը կրում է «Արմավիր» գաղութում, որտեղ լրացուցիչ 15 օրը հավասարազոր է խոշտանգման…