ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-109. ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՓԱՍՏԻ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՏԵՍՔՈՎ
«Հայ ժողովրդին պետք է ոչնչացնել գլխովին... Հիմա պատերազմ է ընթանում, այսպիսի մեկ այլ առիթ այլևս չի լինի»,- բառացի արտաբերվել է 1915 թ. երիտթուրքական պետության բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի նիստում: 109-րդ տարելիցին նախորդում են Արևմտյան Հայաստանում Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու իշխող վերնաշերտի փորձերը, մասնագետները վստահ են, որ նախաձեռնությունը բխում է Անկարայից, իսկ դա նշանակում է, որ Ցեղասպանությունը շարունակվում է փաստի վերստուգման և մոռացության փորձի տեսքով: 109-րդ տարելիցի մոտենալուն զուգընթաց՝ ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի ռեժիմը ցեղասպան պետություններին իր կողմմակցությամբ մասնակցում է հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմին: